Կիրակի , Օգոստոսի 25 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Նոր Հայաստանում,Հանրապետության հրապարակում, քաղաքացին ի նշան բողոքի ոտքերը մեխել է նստարանին.Armdaily

Նոր Հայաստանում,Հանրապետության հրապարակում, քաղաքացին ի նշան բողոքի ոտքերը մեխել է նստարանին.Armdaily


Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանը, այսօր՝ օգոստոսի 30-ին, Հանրապետության հրապարակում հերթական բողոքի ակցիան է իրականացրել:
Դեպքի վայրից Armdaily.am-ի թղթակցի փոխանցմամբ, այս անգամ նա իր բողոքը լսելի դարձնելու համար ոտքերը մեխել էր նստարանին:

Նշենք, որ նա արդեն 8 օր է հացադուլի մեջ է գտնվում և մինչ այժմ նրա հետ որևէ պաշտոնյա չի հանդիպել և չի հետաքրքրվել խնդրով:
Նա մինչ 2016թ-ը Սոթքի հանքում աշխատել է որպես փականագործ, սակայն, իր խոսքով, անհիմն ազատել են աշխատանքից, ինչի հետևանքով խոշոր պարտք է կուտակել և նմանատիպ ակցիաներով հույս ունի վերականգնել նախկին աշխատանքը:
Հիշեցնենք, որ 2016թ-ին նա 3 անգամ կարել է բերանը՝ ի նշան բողոքի, սակայն նախկին իշխանությունների դեպքում ևս նրա կողմից իրականացված բողոքի ակցիան մնացել է անարձագանք:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com