Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Դատարանի որոշմամբ՝ նամակ է ուղարկվել Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար

Դատարանի որոշմամբ՝ նամակ է ուղարկվել Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայկական ծագումով ամերիկացի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի նկատմամբ:

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից նշել են, որ Բիլզերյանը «կազմակերպված խմբի կազմում» 2018 թվականի օգոստոսի 28-ին առանց անհրաժեշտ փաստաթղթերի՝ շրջանցելով Ադրբեջանի պետական սահմանի հսկիչ անցագրային կետերը, «անօրինական ճանապարհով» այցելել է Ստեփանակերտ և «օկուպացված այլ տարածքներ»:

Գտնվելով Լեռնային Ղարաբաղում, Բիլզերյաը «կազմակերպել է ցուցադրական կրակ՝ անօրինական ճանապարհով ձեռք բերված զինատեսակներից»:

Հարուցվել է քրեական գործ 228.2 հոդվածով (կազմակերպված խմբի կողմից անօրինական ճանապարհով հրազենի ձեռքբերում, իրացում, վաճառք) և 318.2  հոդվածով (Ադրբեջանի պետական սահմանի հատում՝ կազմակերպված խմբի կողմից, առանց անհրաժեշտ  փաստաթղթերի և հսկիչ անցագրային կետը շրջանցելով):

Դատարանի որոշմամբ՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բացի այդ՝ նամակ է ուղարկվել Ինտերպոլ՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի հերթական ցինիզմի չափաբաժինը

Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԵԿՄ …