Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Տեսանյութ / Նոր մանրամասներ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված հարձակումից

Նոր մանրամասներ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված հարձակումից

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արամ Հովհաննիսյան), ոստիկանության Կոտայիքի բաժնի (բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյան) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ) աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են բերման ենթարկել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մայիս Մկրտչյանին։

Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 առանձնատան բնակիչներ Արման և Գոռ Մկրտումյաննրի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ։

Ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ոչ միայն հայտնաբերեցին Մ. Մկրտչյանին, այլ նաև նա իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը, որը լիցքավորված է եղել 6 փամփուշտով, ինչպես նաև 14 լիցքավորված «ԱԿՄ» տիպի 7. 62 մմ տրամաչափի ինքնաձիգը։

Զենքերը նա պահել էր իրենց գյուղին հարակից դաշտում գտնվող թաքստոցում։

Կասկածյալ՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մկրտչյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասում՝ որպես ավագ, և մյուս կասկածյալ որոնվողը համագյուղացի՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է, ով Մ. Մկրտչյանի աներն է և երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. և Ա. Մկրտումյանների կողմից վնասազերծված Հովհաննես Ռիժենկոն, ով 15 տարուց ավելի է բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում և 15 տարի առաջ, երբ նրան աշխատանքից հեռացրել են, նա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ու միայն վերջերս է վերադարձել Հայաստան, որտեղ նա բնակվում էր Գյումրիում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն։

Մանրամասները՝ Shamshyan.com – ում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարդկանց զբաղեցնելու հերթական շոուն «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ օպերատիվ վարչությունը զբաղվում է և անգամ քրեական գործ է հարուցել ԱԱԾ …