Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է ամփոփելու քառորդդարյա համագործակցությունն ու նախանշելու երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության խորացման ուղղություններն ու հեռանկարները:

 Կողմերն անդրադարձել են նաեւ այն ոլորտներին, որոնք ունեն փոխշահավետ համագործակցության ակտիվացման մեծ ներուժ եւ կարող են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը: Նրանք մասնավորապես կարեւորել են գործակցությունը բանկային համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մշակութային փոխանակումների, գիտական եւ կրթական ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դատավոր Ազարյանն իր թեկնածուական ատենախոսությունն արտագրել է Վազգեն Ռշտունուց.1in

«1in.am »-ը գրում է. 2016 թվականից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, Մարտի …