Երկուշաբթի , Սեպտեմբերի 24 2018
Սկիզբ / Հասարակություն / Մի՞թե սա է սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը, մի՞թե սրա համար էր պայքարում բովանդակ հայ ժողովուրդը

Մի՞թե սա է սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը, մի՞թե սրա համար էր պայքարում բովանդակ հայ ժողովուրդը

Հայ հասարակությունը ցնցված է. Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի աջակիցներից ոմն մեկն՝ Էդգար Գասպարյան անվամբ, իր ֆեյսբուքյան գրառմամբ բառացիորեն «լավ մամայյի տղա» է հռչակել բոլոր նրանց, ովքեր դեմ են ՔՊ-ի հաջողությանն առաջիկա ընտրություններում: «Հայկ ջան սևը որսա, ով չի ուզում Նիկոլն ու իրա թիմը հաջողության հասնի սև չի, բոզի տղայա»,- ի լուր աշխարհի հայտարարել է Մարությանի վայ թիմակիցը:
Բազմիցս խոսվել ու խոսվում է այն մասին, որ ներկայում Հայաստանում որոշակի իմաստով վատառողջ պրոցեսներ են նշմարվում, գործընթացներ, որոնց վերջնարդյունքը կարող է այնքան էլ էյֆորիկ չլիներ:
Ակնհայտ է, որ դիցուք Էդգար Գասպարյանի պարագայում, ով ըստ էության, հեղափոխական ֆանատների առնվազը որոշակի խմբի հավաքական կերպար է, գործ ունենք հեղափոխական էյֆորիայի տակ մնացած մեկի հետ, ով միգուցե չի էլ հասկանում, թե ինչ է ասում կամ ինչ հետևանքներ կարող են իր խոսքերն ունենալ հայ հասարակության վրա ոչ միայն այսօր, այլև ապագայում:
Փաստացի գործ ունենք աննախադեպ բարոյահոգեբանական ճնշման հետ, որի վերջնարդյունքը, փաստորեն, դառնում է Մարությանին այս կամ այն պատճառով ընդդիմախոսողներին «լավ մամայի տղա» հռչակելը, ինչն, ըստ էության, սոցիալ-հոգեբանական աղետ է: Համապատասխաններն արագորեն պետք է հետևություններ անեն՝ ստեղծած անբարեհույս վիճակը հաղթահարելու, նմանօրինակ դեպքերն ապագայում կանխելու համար, հիվանդագին իրավիճակը չխորացնելու:
Մի՞թե սա է սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը, մի՞թե սրա համար էր պայքարում բովանդակ հայ ժողովուրդը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իրար են խառնվել հինն ու նորը, հայտնվել ենք տարակարծությունների թատերաբեմում

Կրթությունը ձեռնոցի նման աջ ու ձախ են շպրտում, բայց երբեք ո՛չ ուսուցչի «օգտին», ո՛չ էլ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով