Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Տեսանյութ / Armtimes. Հ2-ի փոխտնօրենը նստացույց է անում, պահանջում է Մակունցի հրաժարականը (տեսանյութ)

Armtimes. Հ2-ի փոխտնօրենը նստացույց է անում, պահանջում է Մակունցի հրաժարականը (տեսանյութ)

Այս պահին Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն, կինոարտադրող Վլադիմիր Հայրապետյանը մշակույթի նախարարության շենքի դիմաց նստացույց է անում, եւ պահանջում նախարար Լիլիթ Մակունցի հրաժարականը: Վլադիմիր Հայրապետյանը նստացույցը սկսել է երեկվանից եւ պատրաստ է շարունակել այնքան՝ մինչեւ իր նպատակին կհասնի:

Վլադիմիր Հայրապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այսուհետ ամեն օր՝ աշխատանքից հետո, ժամը 14:00-ի սահմաններում գալու է եւ մինչեւ ուշ երեկո նստելու է մշակույթի նախարարության շենքի մուտքի դիմաց: Վերջինս հայտարարում է, որ Լիլիթ Մակունցն անտեսում է մշակույթի գործիչների խնդիրներն ու չի խորանում դրանց մեջ: Նստացույցի եւ նախարարի հրաժարականը պահանջելու պատճառը սա է:

«Ձեւը գտել է՝ ինչ ասում ենք, ասում է՝ հանձնաժողով կստեղծվի, որ հետո, եթե մի բան այնպես չստացվի, պատասխանատվությունն իր վրայից ընկնի: Հայտ էի ներկայացրել գեղարվեստական ֆիլմ նկարելու համար, ինձ ասացին, որ ինչ-որ կանոնակարգով պետք է լինի, բայց կանոնակարգը տպագրվեց, ես տեսա, որ բացարձակ խաբեություն է»,- ասաց նա:

Վլադիմիր Հայրապետյանը վստահ է, թե երեք ամսվա փորձը ցույց տվեց, որ Մակունցն ի վիճակի չէ խորանալ պրոբլեմների մեջ, վերլուծել եւ լուծում առաջարկել: Վերջինիս խոսքով՝ կինոյի ոլորտում ստեղծված հանձնաժողովն այսօր ավելի վատն է, քան կար ենթադրենք ԽՍՀՄ տարիներին: «Վերջերս, երբ «Լոֆթ»-ում հավաքվել էին բոլոր կինոգործիչները ու պիտի բանավեճ լիներ, Մակունցը չեկավ, մինչդեռ հայտարարել էր, որ գալու է: Մակունցի տեղակալը եկավ, կես ժամ նստեց, թողեց գնաց»,- ասաց նա:

Վլադիմիր Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ անձամբ հանդիպում ունեցե՞լ է Լիլիթ Մակունցի հետ. «Շատ տխուր տպավորություն եմ ստացել նրա հետ հանդիպումից, այն՝ ինչ-որ ես հարցրել եմ, ստացել եմ շատ տարօրինակ պատասխաններ»: Մակունցի հետ հանդիպումը կայացել է Վլադիմիր Հայրապետյանի դիմումի համաձայն: Նախարարն իրեն 5 րոպե ժամանակ է տրամադրել:

«Որպես առաջին կինոարտադրող, ես չեմ կարծում, որ էդքան պատահական մարդ էի, որ նման վերաբերմունքի արժանանայի: Ես ինձ զգացի՝ ինչպես մանկապարտեզում: Տպավորություն էր, թե մանկապարտեզի երեխային բացատրում ես, թե սա ոնց է, նա ոնց է»,- ասաց Վլադիմիր Հայրապետյանը: Վերջինս պատմեց, որ Մակունցից գումար է ուզել հոլիվուդյան ինչ-որ ֆիլմի մասին նովելի տպագրման համար, իսկ վերջինս ասել է. «Մենք ձեզ գումար չենք տա, որպեսզի դուք հարստանաք»:

Տեսանյութ՝

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

7 երեխա ունեցող ընտանիքը Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում, բնակվելու տեղ չունեն (տեսանյութ)

Էջմիածին քաղաքի բնակիչ Մարինե Սարգսյանը 7 երեխաների, եղբոր և եղբոր կնոջ հետ Երևանի քաղաքապետարանի մոտ …