Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Լուրջ հարցերին՝ անլուրջ պատասխան.Որտեղի՞ց այդքան միջոցներ Հայկ Մարությանին, որ բնակվում է Հյուսիսային պողոտայում .

Լուրջ հարցերին՝ անլուրջ պատասխան.Որտեղի՞ց այդքան միջոցներ Հայկ Մարությանին, որ բնակվում է Հյուսիսային պողոտայում .

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը համամիտ չէ՝ այն պնդումներին, որ իր պաստառները մինչև քարոզարշավի մեկնարկը քաղաքի տարբեր հատվածներում փակցնելը օրենքի խախտում է:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը դաշինքի ավագանու թեկնածուների մամուլի ասուլիսին այս առիթով պարզաբանեց. «Օրենքի խախտում չկա: Կոնկրետ մեր դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է: Քանի որ մենք պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել, այդ ընկերությունը, որը սպասարկում է այս ամենը, սկսել է մեկ երկու օր առաջ: Պաստառներ կան, որ ամսի 14-ին են փակցվելու: Վստահաբար ասում եմ, որ օրենքի որևէ խախտում չկա»:
«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանն էլ պատասխանելով այն դիտարկումներին, թե ՀՀԿ-ականներն էլ էին նույն բանն անում, ասաց. «ՀՀԿ-ականները շատ ավելի մեծ ներուժ ունեին շատ արագ կազմակերպելու: Մենք չունենք այդքան ներուժ և ֆինանսներ այդ հարցը կազմակերպելու համար: Այս մասին ինքս բարձրացրել եմ. այստեղ օրենքի բաց է: Դա վերաբերում է նաև ընտրակաշառք բաժանելուն: Օրենքը սահմանում է, որ քարոզչություն իրականացնել չի կարելի և արգելված է միայն ընտրություններին և դրան նախորդող օրը, մնացած ժամանակահատվածի համար որևէ կարգավորում տրված չէ: Տրված չէ նաև ընտրակաշառքի համար: Այսօր քանի դեռ ընտրարշավը սկսված չէ, ցանկացած բարեգործություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն էլ հավելեց՝ այլ քաղաքական ուժերի պաստառներ քաղաքում ևս փակցված են և հավաստիացրեց՝ հենց այս բացերի համար էլ ԸՕ-ի բարեփոխումների հանձնաժողովն աշխատում է:
Հայկ Մարությանը չցանկացավ պատասխանել հարցին՝ ինչպես է պայքարելու սև ու մութ ուժերի դեմ՝ հիշեցնելով, թե մի քանի անգամ արդեն պատասխանել է: Մյուս հարցին՝ այն, որ հեռուստաեթերում պտտվում է «Կարգին սերիալն» ու Հայկ Մարությանի մասնակցությամբ այլ հաղորդումներ ու ֆիլմեր, փակցված են իր նկարով գովազդային պաստառներ, դա է՞լ օրենքի խախտում չէ, Հայկ Մարությանը պատասխանեց. «Այն, ինչ ցուցադրվում է հեռուստաեթերում, դա հեռուստաընկերությունների խնդիրն է, իրենց որոշելիքը: Այդ ողջ բովանդակությունը պատկանում է իրենց: Եթե գովազդային պաստառներ կան, դա էլ այդ ընկերությունների իրավասությունն է»:
Դիտարկմանը՝ կնոջ կերպարները, որոնք Հայկ Մարությանը կերտել է, չե՞ն գցում իր վարկանիշը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց՝ հարցումները ցույց կտան ու եզրափակեց. «Ի վերջո, բոլոր այս հարցերի պատասխանները կիմանանք Երևանի ընտրություններից հետո»:
Այն հայտարարություններին, թե Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ե′վ մեր քաղաքական ուժի, և′ իմ հզորությունները գումարում ենք իրար»:
Իսկ թե որտեղի՞ց այդքան միջոցներ, որ Հայկ Մարությանը կարողանում է բնակվել Հյուսիսային պողոտայում, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց. «16 տարեկանից աշխատում եմ. գրեթե մեկ կամ երկու տարի ենք գնացել հանգստանալու: Ուստի կարողացել եմ ինձ ապահովել ինչ-որ չափով»:
Այն, որ ԲՀԿ-ում մտավախություն կա, թե իշխանության ներկայացուցիչը կրկին հրաժարվելու է դեբատների մասնակցությունից, Հայկ Մարությանն արձագանքեց՝ իրենց չեն հրավիրել, բայց եթե հրավիրեն էլ, կմասնակցի միայն այն պարագայում, երբ ներկա լինեն մյուս բոլոր ուժերի ներկայացուցիչները:
Հարցին՝ իր կողմից ղեկավարված ընկերություններից այժմ որո՞նք են գործում, որո՞նք սնանկ ճանաչվել, որո՞նք են փակվել և ինչքա՞ն հարկ է վճարել պետությանը, Հայկ Մարությանը չպատասխանեց ու պատճառաբանեց. «Այնպիսի հարց տվեցիք, որ ես նույն հարցերը միշտ տալիս եմ իմ հաշվապահին: Կարող եմ կապել իր հետ, և Դուք իմանաք»: Հայկ Մարությանը տեղեկացրեց՝ քարոզարշավի ընթացքում ամեն օր նվիրելու են մեկ վարչական շրջանին, ընկնելու են բակեբակ: Յուրաքանչյուր վարչական շրջանում հանդիպումն ավարտվելու է հանրահավաքով և հարցուպատասխանով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դիանա՛ Գասպարյ՛ան, հասկացա՞ք, որ առանց մեր Վարչապետի ոչ մեկն եք

Տիկի՛ն Դիանա . հոկտեմբերի 8-ին ձեր էջում ամպագոռգոռ հայտարարություն էիք արել (ամպագոռգող ձեր չկայացած անձի …