Երկուշաբթի , Սեպտեմբերի 24 2018
Սկիզբ / Հասարակություն / Հերթը հասավ երգիչներին…

Հերթը հասավ երգիչներին…

«Մենք ունենք, ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել, օրինակ մշակույթի ոլորտում առկա է այդպիսի մշակույթ: Մենք ունենք սիրված երգիչ-երգչուհիներ, որոնք հայրենասիրական երգեր են գրում և կատարում այս կամ այն իրադարձության առիթով, բայց որտեղ կա ոչ հարկային գործակալի կողմից ստացված եկամուտ, բոլորս պարտավոր ենք ներկայացնել տարեկան եկամուտների հայտագիր»,- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել է հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին:

«Որևէ երգիչ-երգչուհի այդպիսի հայտագիր չի ներկայացրել տասնամյակներ շարունակ հարկային մարմիններին։
Հանրահայտ երգիչներն ամեն հարսանիքին երեք կամ հինգ երգ են երգում, որը որոշակի արժեք ունի, և բոլորս այդ մասին գիտենք, սակայն երեք երգ երգած կամ իր մշակույթը սփռած անձը չունի ներքին մշակույթ, որ դրանից պետք է հարկեր վճարի։ Նման օրենքի պարտադիր պայման կա մշակված՝ վերջին 25 տարիների ընթացքում։ Ժամանակին, օրինակ, Տիգրան Մանսուրյանը նման հայտագրեր ներկայացրել է։ Եկեք այս հարցին անդրադառնանք մեկ ամիս հետո, որովհետև հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում երգիչ-երգչուհիները որոշեն հայտագրեր ներկայացնել»,-ասել է նա:

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով