Երեքշաբթի , Նոյեմբերի 20 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Aravot «Արդարություն և Օրենք» կարգախոսով19 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մուտք է գործում ընտրապայքար

Aravot «Արդարություն և Օրենք» կարգախոսով19 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մուտք է գործում ընտրապայքար

Արդարություն և օրենք կարգախոսով, 19 կետանոց ծրագրով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մուտք է գործում ընտրապայքար:

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց՝ Երևանում այնպիսի ղեկավարում է լինելու, որտեղ գնումները տեղի են ունենալու բաց և թափանցիկ ընթացակարգերով. «Երևանի բյուջե մուտքերը լինելու են քաղաքացիների համար տեսանելի, օնլայն տեղադրվելու է, և համաձայն Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝ քաղաքացիների լիազորությունների մեջ է մտնում ստանալ տեղեկատվություն Երևանի բյուջեի ելքերի և մուտքերի վերաբերյալ»:
Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց՝ լինելով Երևանի ավագանիում, ականատես են եղել, որ Երևանի բյուջեն ծառայում է ոչ թե իր նպատակին, այլ հիմնական մասն ուղղակի յուրացվում. «Յուրացման եղանակներից մեկը տեսանք՝ Երևան հիմնադրամի հետ կապված քրեական գործը»:
«Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրով սահմանված է ընդունել Երևանի մասին կանոնակարգ օրենք, որտեղ գրված պիտի լինի, թե որտեղ կառուցապատել, ինչքան տարածք և որքան տարածքն իր մեջ պիտի կանաչ գոտիներ և այլ զվարճանքի կենտրոններ ունենա, հանրային նշանակության տարածքներ:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Երևանում պիտի լինեն հասանելի փողոցներ, մայթեր, այլ ենթակառուցվածքներ, առաջնային է տրանսպորտի խնդրի լուծումը:
Այս առիթով քաղաքապետի թեկնածուն մանրամասնեց. «Մենք ձեռնամուխ ենք լինելու մեկ միասնական ինտեգրված համակարգի ներդրմանը»: Կուսակցության նախընտրական ծրագրով սահմանված է կառուցել աղբամշակման, հատուկ այլընտրանքային էներգիայի արտադրության գործարան, վերելակների գործարանի կառուցում:
Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ կուսակցության նախկին անդամ Մարինե Խաչատրյանը լքեց կուսակցության շարքերը և արդյոք թիմից անձանց դուրս գալը չի՞ խանգարի ծրագրի իրագործմանը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, բնականաբար, գործընթաց է ցանկացած կենդանի օրգանիզմի համար. մարդիկ գալիս, գնում են, շնորհակալ ենք բոլորին համագործակցության համար, հաջողություն ենք մաղթում բոլորին և ամենայն բարիք»:
Դառնալով ծրագրի իրականացմանը՝ Զարուհի Փոստանջյանը հավաստիացրեց՝ ունեն լայն շրջապատ ողջ աշխարհով մեկ, ինքն անձամբ ունի ընկերներ Նյու Յորքի քաղաքապետարանում:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ վստահություն ունի, որ ընտրախախտումներ այս ընտրություններին չեն լինի, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը կախված է նրանից, թե արդյոք լինելո՞ւ է քաղաքական կամք կանխելու այդ իրավախախտումները: Մեր իրավապահներն ունեն օպերատիվ տվյալներ բոլորի վերաբերյալ, և շատ հեշտ կարող են կանխել իրավախախտումները, եթե լինի քաղաքական կամք»:
Հարցին՝ ավագանու այս ընտրությունները կլինե՞ն մրցակցային, մասնավորապես այն համատեքստում, որ արդեն մի ուժի կողմից հնչել են հայտարարություններ, թե իրենց դեմ խաղ չկա, բաժանել են մրցող ուժերին սևերի ու սպիտակների, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Քաղաքականությունը լուրջ գործունեություն է, միևնույն ժամանակ հավասարակշռված պիտի լինես քաղաքականության մեջ և երբեք չփորձես խաղի վերածել այն: Դա ոչ մեկին օգտակար չէ: Իսկ ես կողմնակից եմ, որ մեր հանրությունը լինի բազմազան, և դա է նաև ցանկացած գործի հաջողությունը»: Զարուհի Փոստանջյանը չցանկացավ նշել, թե քաղաքապետի թեկնածուներից որին է մրցակից համարում ու նշեց. «Հիմնականում իշխանական ուժերն են այսօր ընտրապայքարի մեջ մտել: Մեր ընտրողն ունի հնարավորություն, գիտի՝ ովքեր են այսօրվա ներկայացուցիչները, հետևաբար իր հասունությունից է կախված, թե ինչպիսին կլինի պատկերը Երևանի ավագանիում»:
Աղբյուրը՝ aravot.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանի կողմից նոր կուսակցության ստեղծումն ինքնին կբացառի Հայաստանի քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, կստեղծի իրական ընդդիմություն

Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ ստեղծելու է նոր կուսակցություն՝ ընդգրկելով այդ ուժի մեջ թե՛ …