Երկուշաբթի , Նոյեմբերի 19 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Զորակցում ենք ՀՀ Վարչապետին. Սասնա Ծռեր կուսակցություն Armtimes

Զորակցում ենք ՀՀ Վարչապետին. Սասնա Ծռեր կուսակցություն Armtimes

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին: Այս մասին ասված է կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը և այն վերածել էր իր հանցագործությունների իրականացման գործիքի, հենվելով մեր երկրի նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարող Ռուսաստանի Դաշնության միջամտության վրա, ոչ միայն չի ուզում նահանջել, այլև պատրաստվում է ռևանշի և արդեն առաջին գործողություններն է կատարում այդ ուղղությամբ:

Զորակցում են ՀՀ Վարչապետին նախկին ռեժիմի մնացորդների ռևանշը խափանելու և նախկինում ու ներկայումս գործած հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու գործում և կրկին հորդորում են ձերբազատվել ժողովրդի իշխանության և պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից և առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է:

Թե անցյալը, և թե հայաստանյան ներկայիս փորձը վերստին ապացուցում են, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է Անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում:

Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը:

Ըստ այդմ, համակարգ փոխելու և ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ Վարչապետին հորդորում են կատարել առնվազն հետևյալ գործողությունները.

  1. հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին,
  2. հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ,
  3. ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը,
  4. գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին,
  5. ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան և ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու և պատիժներ սահմանելու համար,
  6. կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Միևնույն ժամանակ հայտարարում են, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ են ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ Վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայտարարում եք, որ կտրելու եք մարդկանց նպաստը` մի՛ արեք դա, պարզապես մի՛ արեք․ Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան, բարի գալուստ իշխանության աշխարհ: Պատկերացնո՞ւմ եք, այսուհետ ժողովուրդը Ձեզանից է ճանապարհ, դպրոց, հիվանդանոց, …