Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Հայաստանը՝ վտանգավոր իրավիճակում. ո՞վ է պատասխանատու

Հայաստանը՝ վտանգավոր իրավիճակում. ո՞վ է պատասխանատու

ՀՀ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցի ցնցող հրապարակմամբ պարզ դարձավ, որ Հայաստանը կանգնած է խորն անդունդի եզրին:

Տեղի ոնեցածի հետ կապված հարցերը բազմաթիվ են, անկասկած, սակայն ամենամեծ մտահոգություն առաջ բերող հարցադրումներն երկուսն են՝
առաջին՝ ինչպե՞ս և ովքե՞ր են հաջողացրել ձայնագրել ուժային կարևորագույն կառույցների ղեկավարներին ու այն հրապարակել՝ փաստացի խայտառակելով Հայաստանի խոցելիությունը,
երկրորդ՝ կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ տխրահռչակ «հեռախոսային իրավունքը» հեղափոխությունից հետո ոչ միայն չի վերացվել, այլև է՛լ ավելի խայտառակ մասշտաբներ է ձեռք բերել:
Զրույցից պարզ է դառնում, որ իրավական պրոցես սկսելու կամ առկա պրոցեսի ընթացքն այս կամ այն կերպ ուղղորդելուց առաջ ուժայինները նախ խորհրդակցում են վաչապետի հետ այն պարագայում, երբ Փաշինյանը չի դադարում ամեն առիթով հայտարարել, որ ինքը ձեռնպահ է մնում ուժային կառույցների գործերին խառնվելուց, որևիցե միջամտությունից՝ այդպիսով փորձելով աջակցել երկրում Արդարության ու Օրենքի մթնոլորտի ձևավորմանը:
Առաջիկայում հեղափոխական իշխանությունները ստիպված են լինելու հայ ժողովրդին բացատրել, թե ինչով է պայմանավորված հետհեղափոխական Հայաստանի անվտանգության համակարգի խոցելի վիճակը:
Արդյոք հեղափոխությունն այս իմաստով բացասական հետևանքներ չի՞ թողել մի երկրի անվտանգության վրա, որն, ինչպես հայտնի է, փաստացի չհայտարարված պատերազմի պայմաններում է գոյատևում ու ամեն րոպե գտնվում թշնամական ուժերի նշանակետում:
Սա ամենակարևոր հարցն է, որը պետք է մանրակրկտորեն պարզաբանվի, ու ներկայացվեն երաշխիքներ, որ խոցելիությունն այլևս վերացված է:
Երկրորդ հարցը, թերևս, առավելապես սուբյեկտիվ բնույթ կրող է ու, ինչպես հասկանալի է, վերաբերում է հետհեղափոխական Հայաստանի բարքերին:
Ակնհայտ է, որ «հեռախոսային իրավունքը» ոչ միայն արմատախիլ արված չէ, այլև, փաստորեն, այն հիմնահենք է դարձել, որի վրա հենվելով՝ ներկայում գործում է ողջ դատաիրավական համակարգը:
Նույնիսկ եթե նպատակներն արդար են ու կոչված են, ասենք, թալանված միջոցները հետ բերելուն, միևնույնն է, դա չի ենթադրում բարձրագույն իշխանությունների ուղղակի միջամտություն ուժային կառույցների գործողություններին. դա իրավաչափ չէ:
ՀՀԿ-ի դարաշրջանն ավարտված է՝ առանց վերածննդի որևիցե հնարավորության:Իսկ միգուցե տեղի է ունեցել ընդամենը գումարելիների տեղերի փոփոխությո՞ւն՝ առանց վերջնարդյունքի փոփոխության…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանե Թանդիլյանի խոստովանությունը. Փաշինյանը խաբե՞լ է

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխութոյւնից հետո աղքատության արմատական հաղթահարման մասին այնքան էլ հաճախ չի խոսվում: Հիմնականում …