Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Իմ սովորողը, Ձեզ համար փորձադաշտ չէ. Մանկավարժը՝ կրթության նախարարին Aysor

Իմ սովորողը, Ձեզ համար փորձադաշտ չէ. Մանկավարժը՝ կրթության նախարարին Aysor

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատութունների տնօրեններին հանձնարարել է աշակերտներին առաջարկել գրել շարադրություն, որը կոգեշնչի զինվորին, կպարգևի ջերմություն, սեր, կբարձրացնի նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին։

Նախարարի այս կարգադրությունը արդեն արժանացել է մանկավարժների քննադատությանը։ Պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը դիմելով նախարարին ու փոխնախարարին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արայիկ Հարությունյան, Լուսինե Առաքելյան լա՞վ եք: Պետք է, որ լավ լինեք: Բայց այ ես հեչ լավ չեմ: Դուք առավոտ բարի լույսով փչացրեցիք իմ օրը Ձեր երկու նամակներով: Սույն գրառումը համարեք փոքր-ինչ հուզական ժանրից, բայց մանրամասներին դեռ կանդրադառնանք:
Դուք եկել եք փոխելու՞, թե նախորդների մառազմն ամբողջացնելու ու ավելացնելու: Լսեք, Ձեր հրամաններին համահունչ, սպասում եմ, Արայիկ Հարությունյան, որ Դուք հրապարակեք, մեջբերում եմ՝ «զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված» առաջին շարադրությունը, որպես օրինակ:

Լուսինե Առաքելյան, սպասում եմ, որ լայվերով կամ որևէ ստուդիայում ձայնագրված, երգեք Ձեր առաջարկած երգերը, որպես օրինակ սովորողների: Իմ սովորողը, Ձեզ համար փորձադաշտ չէ: Իմ սովորողը քաղաքացի է, որն իրացնում է իր իրավունքները և գիտի, թե ինչպես սիրել պետություն ու հայրենիք: Իմ սովորողը, նախորդներից ժառանգած Ձեր երևակայության արգասիք չի կարող լինել: Այս պահից սկսած հիշեք, ի դեմս ինձ, Դուք ունեք դաժան քննադատ, որը ուշադիր հետևելու է Ձեր յուրաքանչյուր քայլին, իսկ այդ քայլերը, գոնե այս փուլում, չեն բխում որևէ տրամաբանությունից»:

aysor.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի. Դավիթ Հարությունյան

Ես անկեղծորեն չեմ կարող մեղադրել կոնկրետ մեկին, եթե «Մարտի 1»-ի սպանությունները չեն բացահայտվել: Այս մասին, …