Երկուշաբթի , Սեպտեմբերի 24 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ի՞նչ է պահանջում Սոցապ.ծառայության պետի տեղակալը աշխատողներից «Հրապարակ»

Ի՞նչ է պահանջում Սոցապ.ծառայության պետի տեղակալը աշխատողներից «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Կառավարությունը շարունակում են համալրել ունիկալ պերսոնաժներով։ Սեպտեմբերի 4-ին սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ է նշանակվել նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը, ով 2014 թվականից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ գողության հոդվածով։ 2015-ին ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը:

Օհանյանը մի քանի օր է` աշխատանքի է գնում, սակայն հասցրել է «փայլել» իր հախուռն պահվածքով, որը լավագույնս ներկայացված է նրա ֆեյսբուքյան էջի լուսանկարներում։ Ի դեպ, 33-ամյա պետի նորանշանակ տեղակալը խստորեն պահանջում է աշխատակազմից, որ բոլորն իրեն անխտիր ազգանունով դիմեն։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն

Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով