Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից մեկուսարան է տեղափոխվել.Վենդետա

Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից մեկուսարան է տեղափոխվել.Վենդետա

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարան: Հետազոտությունների համար նա 3 օր գտնվել էր հիվանդանոցում: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Կարեն Քամալյանը:

«Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Նա երկար տարիներ ի վեր քիմիաթերապիա է ստանում: Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդ է և ունի ինսուլինային կախվածություն: Ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք փորձաքննության եզրակացությամբ կտան, քանի որ հիվանդանոցում հետազոտություն է անցել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատարանում մի շարք միջնորդություններ են ներկայացրել գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն դրանք մերժվել են դատարանի կողմից:

«Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել կալանքի դեմ, որը պետք է քննարկվի»,- ավելացրեց նա:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Եթե Սերժին միայն մերժեցին, ապա Փաշինյանին, խայտառակելու են և նոր միայն գահընկեց անեն

Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունն», ի թիվս այլ տարօրինակությունների, աչքի է ընկնում մեկ յուրահատկությամբ ևս՝ հեղափոխական …