Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվում է. ով է հաջորդը. «Ժողովուրդ»

Դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվում է. ով է հաջորդը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` նրան ետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է:

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը եւ հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգային ընթացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչեւ այդ հրամանագրի հրապարակումը, որեւէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ հետ էին կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սենատի արտաքին հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը.Amerikayidzayn

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի …