Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / News.am-ն ընդդեմ «Հայկական ժամանակի» դիմել է դատարան. հայց է ներկայացվել նաև «Առաջին լրատվականի» լրագրողի դեմ. Hetq

News.am-ն ընդդեմ «Հայկական ժամանակի» դիմել է դատարան. հայց է ներկայացվել նաև «Առաջին լրատվականի» լրագրողի դեմ. Hetq

News.am լրատվական գործակալությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայկական ժամանակի»:  Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական -տեղեկատվական համակարգից:

Հայցի համար հիմք է հանդիսացել լրատվամիջոցի կողմից հրապարակված  «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» վերտառությամբ հոդվածը:

Լրատվական գործակալությունը գտնում է, որ News.am-ի վերաբերյալ հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններով, ինչպես նաև հոդվածի վերնագրով իր գործարար համբավին վնաս է պատճառվել: Հայցվորը նաև  200 հզ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել «Հայկական ժամանակին»:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին:

Լրատվական գործակալությունը հայց է ներկայացրել նաև «Առաջին լրատվականի»  լրագրող Սոնա Հարությունյանի դեմ. այս դեպքում պատճառը լրագրողի ֆեյսբուքյան գրառումն է:

Հայցի առարկա դարձած գրառումը հետևյալն է.

«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.

Ուրեմն երեկ News.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ՝ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։ Ընդ որում` զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր ։ՃՃՃ

Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։

Լրատվական գործակալությունը գտնում է, որ վերը նշված գրառումով ևս վնաս է պատճառվել իր գործարար համբավին:

Քիչ առաջ «Առաջին լրատվականում հրապապարկվեց  լուր  այն մասին, որ News.am-ը լրագրողից պահանջում է հերքում տպագրել, հրապարակային ներողություն խնդրել, 200 հազար դրամ գումարային պահանջ, ինչպես նաև դատարանից խնդրել է լրագրողին պարտավորեցնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակել նաև դատարանի վճիռը։

hetq.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է Վանեցյանը տագնապած. նա ինչ որ բան է կանխազգում

Հայաստանում բավական մեծ արձագանք է ստացել փետրվարի 21-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի` լրագրողների հետ ճեպազրույցի …