Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / ժամկետների ուշացումով արված գործի հետևանքով այսօր փաստացի բյուջեից անիմաստ 10 մլն դրամ գումար է դուրս գրվում. Hayeli

ժամկետների ուշացումով արված գործի հետևանքով այսօր փաստացի բյուջեից անիմաստ 10 մլն դրամ գումար է դուրս գրվում. Hayeli

ՀՀ կառավարությունը մերժեց բյուջեի պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին 13 մլն 587 հազար ՀՀ դրամ տրամադրելու հարցը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով՝ հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին կվճարվի ոչ թե պահուստային ֆոնդից, այլ ՀՀ առողջապահության նախարարության բյուջեից:

Չնայած որ ի սկզբանե հարցը օրակարգում ներառված էր որպես չզեկուցվող հարց, սակայն Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով դարձվեց զեկուցվող և նախագծում որոշ փոփոխություններ արվեցին: Ըստ որոշման նախագծի նախնական տարբերակի՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից պետք է տրամադրվեր 13 մլն 587 հազար ՀՀ դրամ:

«Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ, օգոստոսի 31-ին հասել են Երևան և այժմ գտնվում են Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»  ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո: Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 մլն 541 հազար դրամի չափով: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761,500.0 ՀՀ դրամ` մեկ բեռնարկղի համար (4 բեռնարկղի համար` 3,046,000.0 ՀՀ դրամ):

«Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 մլն 587 հազար դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար»,- նշված էր որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Ամերիկյան կողմը վճարել է բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: Ստացվում է, որ ավելի քան 13 մլն դրամն գումարի պարտքը կուտակվել է Վրաստանում այդ բեռները մոտ 3 ամիս պահելու հետևանքով: Բուն տեղափոխման ծախսերն ընդամենը 3 մլն դրամի կարգի են: Փաստորեն, շուրջ 10 մլն դրամ գումարը գոյացել է բեռները ժամանակին չտեղափոխելու հետևանքով: Հարց է առաջանում, թե ինչու է մարդասիրական բեռն ամառվա երեք ամիսներին «լռվել» Վրաստանում: Ինչ-որ մեկի անփույթ, անհետևողական կամ ժամկետների ուշացումով արված գործի հետևանքով այսօր փաստացի բյուջեից անիմաստ 10 մլն դրամ գումար է դուրս գրվում: Տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի` այդ գումարը վճարվում է պահուստային ֆոնդից, թե առողջապահության նախարարության միջոցներից:

Ըստ ամենայնի բեռների տեղափոխման ուշացումը հենց նասխարարության թերացմամբ էլ պայմանավորված է, այդ պատճառով էլ ֆինանսների նախարարն առաջարկեց, որ իրենց սխալի դիմաց իրենք էլ վճարեն: Ի դեպ, եթե ուշացումը պայմանավորված լիներ բեռնափոխադրող կազմակերպության թերացմամբ, ապա առաջացած հավելյալ գումարները կվճարեր «Ապավենը»: Բայց եթե պետությունը սուսուփուս վճարում է, կնշանակի թերացումը պետական ապարատից է գալիս: Հայաստանի ներկա իշխանությունները բարձրագոչ ճառեր են ասում պետական միջոցների մսխման մասին: Ներողություն` սա ի՞նչ է, եթե ոչ 10 մլն դրամի վատնում:

hayeli.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը փորձում է Թորոսյանի տեղակալին ձերբակալելով՝ «խփել» հենց առողջապահության նախարարին

ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատել է նախօրոք մամուլում տարածված այն լուրերն, ըստ որի՝ կաշառք ստանալու փաստով …