Հինգշաբթի , Մարտի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Նիկոլին կամ Հայկին, կամ որևէ մեկին աստված կոչելով՝ նրանցից Աստված չենք ստանալու…

Նիկոլին կամ Հայկին, կամ որևէ մեկին աստված կոչելով՝ նրանցից Աստված չենք ստանալու…

Մինչև քաղաքապետի ընտրությունները՝ հայտարարություն տարածեցի, որ Հայկ Մարությանին ընտրելու ցանկություն չունեմ, բայց Նիկոլ Փաշինյանին աջակցել է պետք: Համացանցում բուռն ընդունելության արժանացավ իմ այս հայտարարությունը: Տասնյակ հազարներով ողջունեցին, որոշ կայքեր իրենց էջերով տարածեցին: Ասվածն, իր տեսակի մեջ, աջակցություն էր, և ես դա արել եմ ներքին համոզմունքով՝ քոչարյանական ոհմակին շանսեր տալ չի կարելի:

Երբ Հայկ Մարությանն ընտրվեց շնորհավորեցի վերջինիս միևնույն ժամանակ բառացի ասացի հետևյալը, որ, ընտրելով Ձեզ, աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին, սակայն արվեստը, որ դուք ներկայացրել եք ո՛չ դասական դերասանություն է, ո՛չ էլ դասական ծաղրածուություն:

Ավելին, էժանագին «սուպեր մամաները» բացարձակ կապ չունեն ո՛չ հայ իրականության, ո՛չ էլ հայ մշակույթի հետ, դրանք դրսերից կապկած, այսպես կոչված, պրոյեկտներ են, որոնք գուցե ապահովում են լավ եկամուտ, բայց արվեստից քիչ, թե շատ հասկացող մարդկանց համար, ո՛չ ընդունելի են, ո՛չ էլ՝ պատվաբեր: Մի խոսքով, շնորհավորելով հանդերձ, հույս հայտնեցի, որ արվեստի այս տեսակը Երևանում տարածում ու նոր դրսևորումներ չի ունենա:

Ի՞նչն է տարօրինակ, սակայն, ասածս ճշմարտությունների շարանը շատ օգտատերերի լռությանն արժանացավ. այսինքն, երբ դրական բան ես ասում՝ լավ է, առողջ քննադատությանը խուսափում են արձագանքել՝ «շառից հեռու» տրամաբանությամբ:

Ցավում եմ, բայց պիտի բարձրաձայնեմ՝ այս երևույթը կոչվում է՝ նախրային, և եթե մենք ուզում ենք օգնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը, նախրային մտածելակերպից պիտի ձերբազատվենք… թե չէ՝ Նիկոլին կամ Հայկին, կամ որևէ մեկին աստված կոչելով՝ նրանցից Աստված չենք ստանալու…

Սուրեն Սարգսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արթուր Դավթյանի հանդիպումը «Իմ քայլի» հետ հետաձգվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դժվար էր պատկերացնելը, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն այդքան կառչած կլինի …