Չորեքշաբթի , Դեկտեմբերի 19 2018
Սկիզբ / Չդասակարգված / Հայտնաբերվել է Կարամելի Հարութի դին

Հայտնաբերվել է Կարամելի Հարութի դին

Այսօր առավոտյան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել դեպքի, դեպքի վայրում հայտնված զենքի և այլ մանրամասների մասին։

Էդգար Ջանոյանը մասնավորապես գրել է.

«Այսօր Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։

Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է»։

Հ. Ղարագյոզյանը կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» սպանության և մեկ հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեղադրանք է առաջադրվել երկու անձի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական …