Երկուշաբթի , Դեկտեմբերի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը

Մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը

Սրտի կաթվածից մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը:

Վերջին ժամանակներս 47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ հենց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 ոստիկան դաժան ծեծի ենթարկեցին Արայիկ Խանդոյանին:
«Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով:
Պատճառն այն է եղել, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ծեծելով տարել են ոստիկանները, Արայիկ Խանդոյանը բարձրաձայնել է՝ ի՞նչ եք անում. նրանք շարունակել են իր հետ նույնկերպ վարվել: Ես համոզված եմ, որ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում է ստացել, շատ ցավեր ունի գլխի, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ կան»,- մանրամասնել էր պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:
«Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը

Խորհրդաժողովն ամփոփվելու է բանաձևի ընդունմամբ, որն առաջիկա երկու տարիներին ուղղորդիչ կլինի ՀՀ կրթության և գիտության …