Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / Խոսք ի խորոց սրտի Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք` սաբոտաժ չանեք .Պավել Մանուկյան

Խոսք ի խորոց սրտի Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք` սաբոտաժ չանեք .Պավել Մանուկյան

Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ և հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` “մեռելն երկու տեղ կդնինք”:
Ժողովուրդ ինչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այօր ընկերս ողջ լիներ: Գուցե և ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ: Գուցե և արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցե և այսօր արդար “թադարան ըլլար”, թե՞ ճիշտը սա է: Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային: 
Հ.Գ Խոսք ի խորոց սրտի 
Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք` սաբոտաժ չանեք:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com