Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Վովա Գասպարյանի խակերներն ու Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը.Hayeli

Վովա Գասպարյանի խակերներն ու Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը.Hayeli

Նախօրեին Մարալիկ քաղաքում 15-20 հոգանոց խումբը կազմակերպված հարձակում է գործել «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա՝ լրագրողներին տեղեկացրել է հաղորդման վարողներից Նարեկ Մալյանը։ «Նրանք պահանջեցին, որ մենք կյանքի սպառնալիքի տակ լքենք Մարալիկը, ինչին մենք չենթարկվեցինք։ Րոպեների ընթացքում նրանք շատացան՝ դառնալով 10-15 հոգի, ըստ էության, սա կազմակերպված էր, քանի որ մենք նախապես ուղերձ էինք հղել, թե ուր ենք գնում»,- պատմել է նա։ Մալյանը պնդում է, որ իրենց սպառնացել են Նիկոլ Փաշինյանի «խուլիգանները»՝ «հակահեղափոխության» դեմ պայքարի շրջանակներում, Մալյանը նրանց «զոմբիներ» է անվանել:

«ԱդեկվաԴ»-ի հեղինակ Նարեկ Մալյանը, հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականն էր, իսկ մյուս հեղինակը նախորդ իշխանության մեկ այլ խակեր Արթուր Դանիելյանը: Նրանք երկուսն էլ հատկապես համացանցային տիրույթում կործանիչ արշավ էին սկսում բոլոր նրանց դեմ, ովքեր հայտնվում էին իրենց թիրախում: Կլինեին նրանք շարքային քաղաքացներ, պաշտոնատար անձինք, թե հատկապես լրատվամիջոցներ: Պետության հաշվին նրանք զոմբիների մի ամբողջ գումարտակներ էին ձեւավորել, որոնց ընդունված է ֆեյքեր անվանել ու ֆաս հրամանի դեպքում զոհին ոչնչացնում էին մինչեւ վերջին խազը:

Ընդհանրապես դա նրանց տերերի որդեգրած ձեռագիրն էր՝ բացահայտ, թե ֆեյքերի կամ մայլանների ու դանիելյանների պես խակերների նման հարձակում գործել բոլոր անհնազանդների, ոչ յուրայինների, հատկապես ընդդիմադիրների ու այլախոհների նկատմամբ: Հիմա պետք է որ այսքան ծանր չտանեն իրենց դեմ կազմակերպված մարալիկցիների գրոհը: Չէ՞ որ կյանքում կան չգրված օրենքներ, որոնք գործելու են հավերժ, հատկապես բումերանգի օրեննքը: Մյուս կողմից՝ պարզապես նողկալի է հեղափոխական իշխանությունների այսօրինակ պահվածքը: Այդ միջադեպից հետո Մարալիկ է շտապել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Մինչ մեկնելը մարալիկցիներին և առհասարակ բնակչությանը նա կոչ է արել ցուցաբերել հանդուրժողականություն, նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ադեկվատ չեն։ Սանասարյանի մեկնելու պատճառը Մարալիկում երեկ տեղի ունեցած տհաճ միջադեպն էր, որը զարգանալու տպավորություն է թողնում: Սակայն Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է լռել:

Միթե մի ողջ ժողովուրդ ոտքի է կանգնել ու հեղափոխություն արել, որպեսզի շարունակվի ճիշտ նույն բարքերը, ինչ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին էր: Միթե հնարավոր չէ հանդուրժել այլակարծներին, չոչնչացնել բոլոր նրանց, ովքեր չեն մտածում այս իշխանության եւ նրա համախոհների պես: Եթե ոչ, ապա հեղափոխությունը գրոշ չարժե եւ փոխվել են միայն գլխավոր դերակատարները:

hayeli.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Խստացվում են ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմանները. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պահանջները։Արդարադատության …