Սկիզբ / Չդասակարգված / Սպասվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Aysor

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Aysor

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կամ վաղը՝ հոկտեմբերի 16-ին, կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

«Ֆրանս 24» հեռուստաընկերությանը նա հայտնել էր, որ ընտրությունները «մոտավորապես դեկտեմբերի 9-ին-10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան»։

«Եվ սրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը», – ասել էր Փաշինյանը:

Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Aysor.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վանեցյանը տանուլ տվեց. սա էլ հո Նիկոլի հանրահավաքները չէ՞, որ կեղծ խոստումներով հնարավոր լինի էյֆորիա առաջացնել

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ այն էր, որ իշխանություններն …