Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ.«Ժամանակ»

Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա եւ նախարար նշանակվելու հարցում:

Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում եւ ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նալոգ հավաքողը: Դրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ նախարար Բաղրամյանը կտրուկ դեմ է արտահայտվում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը. չի կարող, չէ՞, մարդը հակադրվել իր շեֆին, թեկուզ նախկին, ում հավատարմորեն ծառայել է 15 տարի:

Հավելենք, որ նոր կառավարությունում Վանեցյանը երկու հովանավորյալ ունի. արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ Վանեցյանի քավորն է, եւ իր նշանակման համար պարտական է հենց այդ կապին:

Չնայած նոր իշխանությունները կարող են պնդել, որ Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը, բաջանաղությունն ու քավոր-սանիկությունը վերացել են: Սրանք զուտ պատահական համընկնումներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է լռում Արթուր Վանեցյանն, երբ գիտի, որ զրպարտիչ նյութի հեղինակը «Վանոյի» Արտակ Գալստյանն է

Հայաստանը ցնցած ԱԱԾ ու ՀԾՔ պետերի գաղտնալսման հայտնի պատմության ծայրն այդպես էլ կարծես չի երևում: …