Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Կիմա Եղիազարյանի նմաններն երբե՛ք չեն մահանում, ընդամենը հավերժանում են…

Կիմա Եղիազարյանի նմաններն երբե՛ք չեն մահանում, ընդամենը հավերժանում են…

Արդեն 40 օր է՝ հայ ժամանակակից լրագրության ականավոր ներկայցուցիչներից մեկը՝ Կիմա Եղիազարյանը, մեզ հետ չէ:

Պետք է խոստովանել, որ նրա՝ մի ողջ հավերժություն թվացող բացակայությունից ի վեր օդում, կարծես, մի անբացատրելի դատարկություն է առկախված, մի տարօրինակ զգացողություն է պատել շատ շատերին: Տորիչելյան սնամեջություն է շուրջբոլորը, որը կարող էր լցնել բացառապես Կիմա Եղիազարյանն, եթե ժամանակից շուտ չլքեր մեզ:
Կիման նախևառաջ մտավորական էր, իսկ դա, ինչպես հայտնի է, նախևառաջ որոշակի կենսակերպ ու արժեհամակարգ է ենթադրում, հայացքների յուրատեսակ սիստեմ, որ, սակայն, կարող է ոչ միանշանակ ընկալվել շրջապատի կողմից:
Այո՛, միգուցե Կիմա Եղիազարյանի ընդդիմադիր հայացքներն այսօր ոչ բոլորն են կիսում, սակայն միանշանակ է, որ անկախ ամեն ինչից, նա մշտապես աչքի է ընկել իր ակտիվ քաղաքացիական կեցվածքով՝ շուրջբոլորը կատարվողի վերաբերյալ հաճախ ունենալով սեփական, բոլորից տարբերվող հայացքներ ու տեսակետ՝ հանգամանք, որ, անկասկած, չի կարող խանգարել՝ նրան գնահատելու, արժևորելու այսօր:
Հստակ է մեկ բան՝ քանի դեռ կենդանի են Կիմային հիշողներն ու նրա թողած ժառանգությունը գնահատողները, նրա երկրային կյանքն երբեք չի ավարտվի:
Կիմա Եղիազարյանի նմաններն երբե՛ք չեն մահանում, ընդամենը հավերժանում են…
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»

Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով» ։ Երևի բոլորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով