Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Հունան Պողոսյանի հարվածը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունան Պողոսյանի հարվածը՝ Նիկոլ Փաշինյանին

Կապանում ՔՊ արձանագրած խայտառակ պարտությունն ( այնտեղ անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը ՝ շրջանցելով Փաշինյանի թեկնածուին՝ Նարեկ Բաբայանին, մոտ 2000 ձայնով ), ըստ էության, փաստեց մեկ պարզ իրողություն: Հասարակությունը կամ առնվազը դրա մի հատվածը հետզհետե սկսում է սթափվել հեղափոխական էյֆորիայից ու հասկանալ, որ կյանքը մեկ բան է, իսկ հեղափոխական լոզունգները՝ բոլորովին այլ:

«Քաղաքացիական պայմանագրի» տապալումն, ըստ էության, պետք է առաջին հերթին համարել հասարակական կտրուկ բացասական ռեակցիա՝ Փաշինյանի կադրային քաղաքականությանն ու վարչապետի՝ բարիկադները քանդելու մասին պատմած առասպելներին, որոնց անմիջական արդյունքը դարձավ երկար տարիներ Վլադիմիր Գասպարյանի աջ ձեռքը հանդիսացած Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնին:

Փաստացի ստացվում է, որ Փաշինյանի նոու-հաուն իսկական փորձանք դարձավ հատկապես ՔՊ-ական թեկնածուի գլխին, ում էյֆորիկ հույսերը, փաստորեն, չարդարացան՝ զոհ գնալով Փաշինյանի ավելորդ ինքնավստահության արդյունքում Սյունքի մարզպետ հռչակված Հունան Պողոսյանի ամբիցիաներին:
Կասկած լիել չի կարող այն բանում, որ եթե Հունան Պողոսյանի գործոնը չլիներ, Նարեկ Բաբայանն այսօր Կապանի ղեկավարը կլիներ, իսկ Փաշինյանն ու նրա հեղափոխական թիմը ստիպված չէին լինի լծվել քաղաքական բարդ ալգորիթմների լուծման խրթին գործին:
Բաբայանի տապալումն ու անկուսակցական թեկնածուի հաղթանակն փաստեցին առաջին հերթին Փաշինյանի վերջին գործողությունների՝ հեղափոխության համար վտանգավոր լինելը:
Այո՛, վարվող կադրային քաղաքականությունն իդեալական չէր, սակայն շատ քչերը կարող էին սպասել, որ բարիկադները քանդելու անվան տակ նույն սյունեցիներն ականատես կդառնային ամիսներ առաջ հրաժարական ներկայացրած Հունան Պողոսյանի վերադարձին՝ այս անգամ արդեն Սյունիքի մարզպետի կարգավիճակով, այն պարագայում, երբ տեղի ուենցած հեղափոխության ողջ իմաստը մեկ բանում է կայանում՝ նախկինների անվերադարձ հեռացման:
Հետաքրքիր է՝ դեկտեմբերին ի՞նչ անակնկալ կգրանցվի…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանրությունը հոգնել է ճղճղան տելեշոուներ դիտելուց.ո՞րն էր Փաշինյանի նյարդային բռնկման պատճառը

Ապրիլի 9-ին հայ հանրությունն ականատես դարձավ աննախադեպ «տելեշոուի». վարչապետն էր քաղաքացիների արժանապատվության ու կարիերայի հաշվին …