Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Մշակույթ / Հրաշալի համերգ՝ «Հորս երգը իմ հուշերում» խորագրով

Հրաշալի համերգ՝ «Հորս երգը իմ հուշերում» խորագրով

Հայ ժողովրդական երգերի անվանի կատարողների շարքում իր ուրույն տեղն ունի երջանկահիշատակ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ծննդյան 85-րդ տարելիցին էր նվիրված Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 23-ին կայացած «Հորս երգերն իմ հուշերում» խորագիրը կրող երեկոն:

Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին ժողովրդական երգերի սիրահարները, սփյուռքահայ մեր շատ հայրենակիցները, ովքեր, երեկոյի վերջում արտահայտելով իրենց խանդավառությունը, հիացմունքով էին խոսում երգչուհիներ Անահիտ Սահակյանի, Եվա Եգանյանի, երգիչներ Արսեն Գրիգորյանի, Մուրադ Մալխասյանի, Նորայր Դավթյանի ղեկավարած Հայաստանի «Ազգային նվագարանների պետական նվագախմբի», մաեստրո
Հայ ժողովրդական երգերի անվանի կատարողների շարքում իր ուրույն տեղն ունի երջանկահիշատակ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ծննդյան 85-րդ տարելիցին էր նվիրված Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 23-ին կայացած «Հորս երգերն իմ հուշերում» խորագիրը կրող երեկոն:
Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին ժողովրդական երգերի սիրահարներ, սփյուռքահայ մեր շատ հայրենակիցներ, ովքեր, երեկոյի վերջում արտահայտելով իրենց խանդավառությունը, հիացմունքով էին խոսում երգչուհիներ Անահիտ Սահակյանի, Եվա Եգանյանի, երգիչներ Արսեն Գրիգորյանի, Մուրադ Մալխասյանի, Նորայր Դավթյանի ղեկավարած Հայաստանի «Ազգային նվագարանների պետական նվագախմբի», մաեստրո Գևորգ Մանասյանի անզուգական կատարումների մասին և բարեբախտություն համարում հե՛նց այս օրերին Երևանում գտնվելու պատահականությունը:
Երեկոն առավել իմաստավորվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի երախտագետ որդու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած ժողովրդական երգիչ Արմեն Հովհաննիսյանի ներկայությունից, ում հնչեղ և միաժամանակ թավշյա ձայնով կատարած հայկական ժողովրդական զուլալ երգերին ունկնդիր հադիսատեսները նաև իրենք էին ինքնամոռաց երգում:
Երեկոյի գույներին մի նոր երանգ հաղորդեցին Արմեն Հովհաննիսյանի 10-ամյա թոռան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոռնիկի՝ Էրիկի կատարած ժողովրդական երգերը:
Երկու տասնամյակից ավելի Միացյալ Նահանգներում բնակվող Արմեն Հովհաննիսյանն, իր հոգու ձայնին ականջալուր, կազմակերպելով Րաֆֆի Հովհաննիսյանին նվիրված այս հրաշալի երեկոն՝ դրանով նաև իր հարգանքի տուրքը մատուցեց ներկա օրերում երբեմն մոռացվող ժողովրդական երգերին և շատերի հոգում բույն դրած կարոտախտին ճախրելու թևեր տվեց:
…Որքան էլ աշխարհը սրընթաց վերելքներ ունենա, որքան էլ ժամանակը փորձի նորովի սրբագրել ժողովրդական մեղեդիներն ու նոր գույներ հաղորդի դրանց, միևնույն է, հայկական երգի ակունքներից եկող զուլալ կատարումները միշտ մնայուն ու անանց արժեքների գանձարանում իրենց ուրույն տե՛ղն են ունենալու, ապրելու են հայի ու Հայաստանի հարատևությամբ, և Երկիր մոլորակի ամենահեռավոր անկյուններում անգամ հայը երգելո՛ւ է իր երգն անվախճան:
Կարինե Ավագյան
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՍԱ ԱԱԾ Է, ՈՉ ԹԵ «ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՆԱՐԿ» Hraparak

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որ դարձել է «Նոր Հայաստանի» «կինոյի տղան», հայտնի սկանդալային գաղտնալսման երեք …