Շաբաթ , Հոկտեմբերի 19 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Փաշինյանը զգուշացրել է աներորդուն, որ նա ցուցակում չի լինելու․ ինչ-որ ժամանակ անց նրան որևէ պաշտոն կտան․ «Հրապարակ»

Փաշինյանը զգուշացրել է աներորդուն, որ նա ցուցակում չի լինելու․ ինչ-որ ժամանակ անց նրան որևէ պաշտոն կտան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է ևս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում և որոշում, թե ում որ տեղում առաջարկեն։ Վերջում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի, և ամբողջական ցանկը կհրապարակվի։

Ամենայն հավանականությամբ, նախորդ տարիների ժողովրդավարական մեթոդները՝ քվեարկությամբ տեղերը որոշելու, այս տարի չեն կիրառվի։ Սակայն մի պայման կամ սկզբունք ի սկզբանե որոշված է՝ «ՔՊ» վարչության անդամների մերձավոր բարեկամները չեն լինելու ցուցակում։ Այդ սկզբունքից ելնելով էլ՝ Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որ նա ցուցակում չի լինելու։ Հավանաբար, նրան ինչ-որ ժամանակ անց որևէ պաշտոն կտան։

Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է այն հիմնովին նորացնել, երիտասարդացնել։ Թե ովքեր կհայտնվեն ցուցակում, դեռ հստակ չէ, բայց որոշ անուններ արդեն իսկ շրջանառվում են։ Օրինակ, ԲՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Արզումանյանի, «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանի, «Կենտրոն»-ի մեկնաբան Պետրոս Ղազարյանի»:

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տոնոյանը մտավ հերթի մեջ. ե՞րբ կլինի հրաժարականը

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է: Ընդ որում՝ սրվում է ոչ թե դրա դասական իմաստով՝ …