Երկուշաբթի , Ապրիլի 22 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել

ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

  1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:
  2. 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մերկելից բացի Փաշինյանին չի շնորհավորել որևէ առաջնորդ Hraparak

Դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո օրերն անցնում են, իսկ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներ այլ …