Հինգշաբթի , Հոկտեմբերի 17 2019
Սկիզբ / Սոցցանց / Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը…

Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը…

Հարգելի ժողովուրդ, Հայաստանում սկսված գյուղապետարաններից մինչ իշխանական նախկին ամենաբարձր պաշտոններ ու հիմնարկ ձեռնարկությունների ստուգումները հանրապետությունում առաջացրել են վախի մթնոլորտ: Նման քայլը ստիպում է շատերին կատարել կուսակցականափոխություն, այդ կերպ աշխատելով պաշտպանել ունեցվածքը, թալանը, կողոպուտը: Թող ոչ ոք չկասկածի, որ մեծ թալանով ու կողոպուտով զբաղվաները, նույնիսկ նախորդ իշխանությունների օրոք, արդեն իրենց ապահովել էին օրինականացնող տարբեր փաստաթղթերով: Նույնիսկ այն ժամանակ իրավաբանների ու հաշվապահների մի խումբ աշխատել է նրանց ունեցած բոլոր ակտիվների օրինականացմամբ, ստեղծելով բոլոր անհրաժեշտ հիմքերն ու փաստաթղթերը:

Նման ստուգումները կտան աննշան, համարյա աննկատելի արդյունք: Մեծ հարց է ստուգումների վրա կատարված ծախսերն են մեծ, թե այդ ճանապարհով գանձարան վերադարձված գումարները:
Եթե փորձենք մի փոքր ավելի խոր վերլուծություն կատարել, ապա կհամոզվենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ, սկսած բժիշկներից ու գյուղապետերից ավարտած բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներով, ստիպված են եղել զբաղվել կաշառքներ տալով ու վերցնելով, ստիպված են եղել մաս կազմել կօռուպցիոն գործարքների: Այդպիսին է եղել նախկին իրականության պահանջներն ու նրա թելադրած խաղի կանոնները:
Այս տեմպերով Նիկոլի կողմից սկսած ու անցկացվող ստուգումները առաջացնելով վախի մթնոլորտ, շատերին ստիպում են հագնել ՔՊ «դուխով» գլխարկներ, որը բնավ դուխի արդյունք չէ, այլ դրա բացակայության, սեփականության պաշտպանության ու սեփական անձի ապահովագրման դրսևորում: Սա կարող է ունենալ նաև նախընտրական նպատակներ: Ստեղծել հենարան սեփական կուսակցության համար: Թե որքան է այդ հենարանը հուսալի, ինքներս տեսնում ենք այս սկսված կուսակցականափոխությունից:
Ինչ է տեղի ունենում երկրի տնտեսական կյանքում:
Մի մասն աշխատում է և կամ արդեն հասցրել է, իր դրամական միջոցները տեղափոխել ապահով վայրեր, որտեղ մեր երկրի ԱԱԾ ու ոստիկանական ծառայությունների ձեռքերը չեն հասնի: Մի մասն էլ խորը թաքցրել է ու չի դնում շրջանառության մեջ:
Սա բերում է երկրի տնտեսական ցուցանիշների անկման:
Նման մթնոլորտը հուժկու ազդակ է արտաքին ներդնողների համար: Դա նրանց ձեռնպահ կպահի Հայաստանում ներդրումներ կատարել: Իսկ դա երկիրը կկանգնեցնի տնտեսական կոլապսի առաջ:
Նման իրավիճակը իր հետևանքներին երկար սպասեցնել չի տա: Նախ կբողոքեն նրանք, ովքեր հավատացել էին վարչապետին, ով խոստացել էր պետական գանձարան վերադարձնել ողջ գողունը ու չի կարողացել իր խոստումը կատարել:
Ովքեր հույսեր էին կապել, որ նման քայլերով պետական գանձարանը կհարստանա, աշխատատեղեր կբացվեն, արտաքին պարտքը կթեթևանա: Հետո նրանց կմիանան գյուղացիները, ովքեր չեն կարողանալու իրացնել իրենց արտադրանքը: Քանի որ նման պայմաններում գործարանատերերը կվախենան նոր ներդրումներ կատարել, որը հանկարծ կարող է առաջ բերել նոր հարցեր: Դրանից հետո արդեն նրանց կմիանան նրանք, ովքեր այսօր կուսակցականափոխ են դարձել, որովհետև նրանք էլ չեն ցանկանա սարսափի ազդեցության տակ շարունակել ապրել:
Ե՞լքը որն է:
Նիկոլը պետք է ռիսկ անի ու գիծ գծի: Գիծ, որը կասի՝ «այդպես եղել էր երեկ, բաձց չի շարունակվի այսօր»: Նրա այս գծած գիծը շատերին կհուսախաբեցնի, շատերը չեն ստանա իրենց սպասածը: բայց դա կլինի քայլ, որը կթույլատրի երկրում նոր ներդրումներ, տնտեսական կյանքի աշխուժացում, նոր աշխատատեղերի ստեղծում:
Ընտրությունն իրենն է:…..
Նորից կրկնեմ վերնագիրը՝ «Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը»:
Պատասխան՝ «Ո՛չ, չի կարող»:
Հայրապետ Արիստակեսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռուստամ Բադասյանը հանդիպում է տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում …