Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / Հասարակություն / «Հեղափոխության» պտուղները

«Հեղափոխության» պտուղները

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թափուր մնացած պաշտոնը փոխանցվելու է Բելառուսի ներկայացուցչին: Այսինքն, Հայաստանը կորցնում է իր պաշտոնավարելու հնարավորությունը տվյալ կազմակերպությունում:

Կազմակերպություն, որ ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար:
Կազմակերպություն, որը կանխում ու ճնշում է Ադրբեջանի ռազմատենչ հակումները և նպաստում խաղաղության պահպանմանը Ղարաբաղում:
Փաստորեն, Հայաստանը զարմանալի մեծ արագությամբ կորցնում է Ռուսաստանի և մյուս գործընկերների վստահությունը: Ա՛յն Ռուսաստանի, ով ապահովել է մեզ Իսկանդերով և էժան գազով: Ա՛յն Ռուսաստանի,ում զինվորը կանգնած է թուրքական սահմանին և հսկում է հայ երեխաների անդորրը:
Ռուսաստանից հեռանալու համատեքստում ամերիկացի պաշտոնյաների խրատներն ու այցերը ոչ մի լավ բան չեն խոստանում:
Իսկ Բելառուսը պատվով և արժանապատվորեն կգլխավորի ՀԱՊԿ-ը, կայուն, կայացած պետություն է, փողոցի խուժանի կարծիքով չի առաջնորդվում:
«Հեղափոխության» պտուղները քաղելու ժամանակը եկել է, և դրանք անչափ դառն են:
Նարե Գրիգորյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը պարզաբանում է՝ ով է ապահովել թավշյա հեղափոխությունը ֆինանսավորումը

Թավշյա հեղափոխությունը ֆինանսավորման կեսը եկել է Ռուսաստանի հայերից։ Այս մասին հուլիսի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում հայ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով