Չորեքշաբթի , Հունվարի 23 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը


Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրը:
«Քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020 թվականը»,- ասաց մեր աղբյուրը:
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աննախադեպ իրավիճակ ՀՀ դատական համակարգում

Աննախադեպ իրավիճակ ՀՀ դատական համակարգում։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին մասնակցում է 6 դատախազ, որոնցից …