Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / Հասարակություն / Եթե ժողովուրդը չզբաղվի «քա՛յլ արա, մերժի՛ր գեյին»,ուրեմն՝ շատ էլ կողմ է ու պատրաստ «նորանալու», սիրելու ու հանդուրժելու. վարչապետի աներձագ

Եթե ժողովուրդը չզբաղվի «քա՛յլ արա, մերժի՛ր գեյին»,ուրեմն՝ շատ էլ կողմ է ու պատրաստ «նորանալու», սիրելու ու հանդուրժելու. վարչապետի աներձագ

Հայաստանում հատկապես վերջին օրերին բավական թեժացել են խոսակցություններն ու քննարկումները՝ կապված հատկապես Երևանում կայանալիք, այսպես ասած, ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի հետ: Վերջերս լուրեր էին տարածվել, որ սույն ֆորումը Հայաստանից տեղափոխվել է, ու այն չի կայանա: Սակայն ինչպես պարզվում է, «Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հերքել է տարածված լուրերն ու վերահաստատել՝ նոյեմբերի 15-18-ը Երևանում, այնուամենայնիվ, կկայանա նման ֆորում՝ կրելով փակ բնույթ:

Սրան զուգահեռ հայտնի է դարձել նաև, որ ԼԳԲՏ ամենահայտնի ակտիվիստներից մեկն է հանդիպում ունեցել Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ հարությունյանի հետ՝ չնայած դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ թեմայի շուրջ են խոսել զրուցակիցները:

Այլևս անհերքելի է, որ Հայաստանում տեղի ունեցած արհեստածին հեղափոխությունը բարենպաստ ազդեցություն է ունեցել այլասերվածության քարոզիչների ու համասեռամոլությունը հպարտության աղբյուր հռչակածների վրա: Նրանք ոչ միայն սկսում են դուրս գալ «ետնախորշերից», այլև, մարդու սեռականությունը դրոշակ դարձրած, ջանում են գործոն դառնալ Հայաստանում՝ այդ ճանապարհին, փաստորեն, ոչ միայն չհանդիպելով որևիցե խոչընդոտի, այլև, ըստ էության, ծածուկ խրախուսվելով:
Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն, ով ԱԺ պատգամավոր էր դարձել բացառապես Աննա Հակոբյանի եղբայրը հանդիսանալու շնորհիվ, Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդաշարի՝ «Հայելու առաջ»-ի եթերում դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ բանավեճում հայտարարել է, որ իշխանությունների անելիքն այս հարցում զրոյական է, ու հասարակոթյունն ինքը պետք է որոշի՝ այս երևույթը լավ է, թե վատ՝ հրաժարվելով միանշանակ գնահատական տալուց:
Պետք է նկատել, որ նորաթուխ պատգամավորի տրամաբանությունն ամենևին բացառիկ չէ: Որոշ ժամանակ առաջ էլ Փաշինյանն էր Ազգային ժողովում փաստացի փորձել սեփական կենսափիլիսոփայության տեսանկյունից մեկնաբանել ԼԳԲՏ-ների թեման՝ որպես Հայաստանում շարունակվող արտագաղթի կասեցման հիմնական պայմաններից մեկը հռչակելով գոմիկներին ընդունելը, նրանց սիրելն ու հանդուրժելը (Փաշինյանը մի դեպք էր պատմել, թե ինչպես է մի արվամոլ հայ մատուցող Փարիզում իրեն պատմել, թե ինչպես է Հայաստանից արտագաղթել ու սեփական ընկերոջ հետ հաստատվել Փարիզում):
Անկասկած, մարդկային բարոյականության տեսանկյունից երևույթն ինքնին պախարակելի է և որևիցե քննադատության չդիմացող:
Սակայն միայն այս առումով չէ, որ այն վտանգավոր կարող է լինել Հայստանի ու հայ հասարակության համար:
Փաստացի գործ ունենք դրսից խրախուսվող օտարածին մի երևույթի հետ, որի նպատակը հայ հասարակությանը պառակտելն է, ներքին լրտեսական ցանց ստեղծելը, որը կաշխատի դրսի տերերի համար՝ կատարելով նրանց հայասպան հրահանգներն՝ անկախ այն բանից՝ դրանք որքան հայատյաց կլինեն, որքան անմարդկային:
Այսինքն՝ գործ ունենք ազգային անվտագությանը սպառնացող հակաբնական երևույթի հետ, որի առաջը ժամանակին չառնելու պարագայում ունենալու ենք լրջագույն խնդիրներ՝ հաշվի առնելով հատկապես Հայաստանի պատերազմող երկիր լինելը:
Ամենամտահոգիչն այս իրավիճակում, սակայն, իշխանությունների կրավորական կեցվածքն է, պատասխանատվություն կրել չցանկանալն ու հասարակությանը մատին փաթաթան դարձնելը: Իբր եթե իսկապես հայ հասարակությունը դեմ է դրանց, այդ ամենի քարոզչությանն, ուրեմն պայքարի ճիշտ այնպես, ինչպես Սերժի դեմ պայքարեց: Իսկ եթե չպայքարի, ու ասենք, չբղավի «քա՛յլ արա, մերժի՛ր գեյին», ուրեմն՝ շատ էլ կողմ է ու պատրաստ «նորանալու», սիրելու ու հանդուրժելու (սրա մասին է հայտարարում Փաշինյանի վայ աներձագը):
Այսուհետ փողոցն է որոշելու՝ ինչ ինտենսիվությամբ պետք է դեգրադացվի Հայաստանը :
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանուն ազգային արժեքների՝ դե՛մ ենք համասեռամոլության քարոզին Հայաստանում

Ասում են «փոքր ազգերն ապրելու իրավունք չունեն», ինքս այս ձևակերպմանը տրամագծորեն դեմ՝ այդ ինչպե՞ս, ինչու՞ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով