Երկուշաբթի , Ապրիլի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Արարատ Միրզոյանը «ուշադրության» կարիք ունի. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանը «ուշադրության» կարիք ունի. «Ժողովուրդ»

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատմել է Ղազախստան իր այցի մասին:

Նա տեղեկացրել է, որ մասնակցել է ԱՊՀ կառավարությունների նեղ եւ լայն կազմերով քննարկումներին, ստորագրել մի շարք փաստաթղթեր։

Իր գրառման մեջ վերջինս շեշտել է` փաստաթղթերից երկուսը չի ստորագրել։ Սակայն պարոն Միրզոյանը չի մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:

Ամենայն հավանականությամբ նա փորձել է ինտրիգ մտցնել՝ խոսելով փաստաթղթերից երկուսը չստորագրելու մասին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը քաղաքական նշանակություն չունեցող թղթերի մասին է, որոնք նա, այսպես, թե այնպես, կարող էր չստորագրել այն պարզ պատճառով, որ դրանք չեն առնչվում ՀՀ-ին:

Մասնավորապես, խոսքը միջուկային վթարի պատրաստվածության առումով համագործակցության փաստաթղթի մասին է։ Նաեւ նա չի ստորագրել ԱՊՀ տնտեսական դատարանին առնչվող փաստաթղթեր, քանի որ ՀՀ-ն ԱՊՀ տնտեսական դատարանից հրաժարվել է ավելի քան տասը տարի առաջ:

«Ժողովուրդ»

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ երեսով է Սասուն Միքյալեյանն իրենով անում ԵԿՄ-ն

Սասուն Միքայելյանն, արձագանքելով լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ մի ժամանակ ասում էր, թե «աչք չունի» Մանվել Գրիգորյանի տեղի վրա, այնինչ հիմա ստացվում է, որ նրա տեղն էփորձում գրավել, հայտարարել է. «Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր»:Ապրիլի երկուսին, մինչ բոլորը վկայակոչում են ապրիլյան հերոսներին ու ծանրութեթև անում ապրիլյան պատերազմի սկզբնապատճառների …