Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018

Նոյեմբերի 8, 2018 - Օրվա արխիվ

Հնդկաստանի քաղաքացիները փորձել են հատել հայ-թուրքական սահմանը հետագայում ԵՄ երկրներ հասնելու նպատակով

Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել: Նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ …

Կարդալ »

Նախնական արդյունքներով ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի պատճառների շարքում տեղ են գտել ծառայության կազմակերպման հետ կապված կոպիտ բացթողումներ

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր …

Կարդալ »

Նախընտրական էժանագին հերթական շոուն բնորոշ է միայն դուրսպրծուկներին և կեղծ հիվանդությամբ տառապյալներին…«Հենարան»

Հանկարծակի, միանգամից հպարտ հայտարարված քաղաքացիների 90-տոկոսը մի քանի տարի առաջ չգիտեր Վատիկանն ինչ է, որ Վատիկան պետություն կա, որ Վատիկանը դեսպան ունի, և միայն Սուրբ Աթոռում Միքայել Մինասյանին ՀՀ դեսպան նշանակվելու և հետագա բեղմնավոր ու արդյունավետ, աշխատանքի արդյունքում իմացան: Նրա հայրենանվեր ու հետևողական աշխատանքի արդյունքով Գրիգոր Նարեկացին կաթոլիկ եկեղեցու կողմից …

Կարդալ »

ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը: Զարմանալին այն է, որ Գևորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գևորգյանը ինքն է ձևավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, ովքեր իր համար չեն կարող մրցակից լինել»: Source: …

Կարդալ »

Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Poilitik

Մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 2-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպում: Ակցիայի կազմակերպիչները տարածվող հաղորդագրության մեջ ասում են. «1920թ բոլշևիկյան Ռուսաստանը զինեց քեմալական Թուրքիային, որ վերջինս հարձակվի Հայաստանի վրա Կարսի կողմից, իսկ ռուսական կարմիր բանակը այդ նույն ժամանակ ներխուժեց Հայաստան արևելքից: Այսպիսով՝ Ռուսաստանի դավադրության արդյունքում մենք կորցրինք մեր երկրի …

Կարդալ »

Էս ատելության մթնոլորտը շարունակվելու է այնքան, մինչև ժողովուրդն ասի՝ հասկացանք՝ ասֆալտին փռեցիք, բա հետո՞… Ռուբիկ Հակոբյան (video)

«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ ընտրությունների անցկացման ժամկետներին և ընտրությունների անցկացման ձևաչափին․ «Ասում են՝ այս ընտրությունները չեն կեղծվելու։ Ի՞նչ ասել է՝ ընտրություններ կեղծել։ Արդյոք ընտրություններ կեղծելը միայն նշանակում է կաշառել, նկուղներում …

Կարդալ »

Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել .Armlur

ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որեւէ զանգ չի ստացել: Բանն այն է, որ ամիսներ առաջ նա «Սայաթ-Նովա»անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու …

Կարդալ »

Կադրային ջարդ քաղաքապետարանում․ Մարությանը վարչության պետերի է աշխատանքից ազատել

Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով վերջին շրջանում բարիկադներ կառուցելու քաղաքականություն է որդեգրել, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների հետ։ Մարությանը քաղաքապետարանը համալրում է կամ իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կամ նախապատվությունը տալիս Իմ …

Կարդալ »