Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / Չդասակարգված / Կադրային ջարդ քաղաքապետարանում․ Մարությանը վարչության պետերի է աշխատանքից ազատել

Կադրային ջարդ քաղաքապետարանում․ Մարությանը վարչության պետերի է աշխատանքից ազատել

Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով վերջին շրջանում բարիկադներ կառուցելու քաղաքականություն է որդեգրել, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների հետ։ Մարությանը քաղաքապետարանը համալրում է կամ իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կամ նախապատվությունը տալիս Իմ քայլը դաշինքի անդամներին։

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն աշխատանքից կազատվի նաեւ Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը։ Աշխատանքից ազատվել են նաեւ Գնումների վարչության պետն ու նախկին քաղաքապետի օգնականներից Վահե Չիլինգարյանը։
Կադրային ջարդը քաղաքապետարանում շարունակվելու է։

Irakanum.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լավ կլիներ, Հայկ Մարությանը այդ մասին հրապարակային պարզաբանում տար ու մանրամասներ «Փակագիծ»

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հաճախ է քարոզարշավների ժամանակ խոսում օրենք հարգելուց, բարոյական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով