Չորեքշաբթի , Հունվարի 23 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել .Armlur

Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել .Armlur

ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որեւէ զանգ չի ստացել:

Բանն այն է, որ ամիսներ առաջ նա «Սայաթ-Նովա»անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ եւ վերադառնան, սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»:
«Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբեւէ բացառած հանգամանք է», – նշեց Պողոսյանը:
Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դատի տալ Հայաստանին

Դատարանի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի, ապա կալանքից ազատման հարցը կարող էր հասնել Մարդու իրավունքների եվրոպական …