Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Poilitik

Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Poilitik

Մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 2-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպում: Ակցիայի կազմակերպիչները տարածվող հաղորդագրության մեջ ասում են. «1920թ բոլշևիկյան Ռուսաստանը զինեց քեմալական Թուրքիային, որ վերջինս հարձակվի Հայաստանի վրա Կարսի կողմից, իսկ ռուսական կարմիր բանակը այդ նույն ժամանակ ներխուժեց Հայաստան արևելքից:

Այսպիսով՝ Ռուսաստանի դավադրության արդյունքում մենք կորցրինք մեր երկրի անկախությունը, ինչպես նաև տարածքային մեծ կորուստներ ունեցանք:

1920թ. դեկտեբերի 2-ին Հայաստանը կորցրեց իր անկախությունը և հայտնվեց ռուսական ու թուրքական օկուպացիայում:

Այս բողոքի ակցիան միտված է նրան, որ մենք չենք մոռացել ռուսական կողմի նենգ քայլը ուղղված հայ ազգի դեմ, և պայքարելու ենք մեր հայրենիքի լիակատար ինքնիշխանության և ազատության համար»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞ր դեպքում կնվազեն ավիտոմսերի գները. պարզաբանում է ավիատորը

Ինքնաթիռների տոմսերը նվազեցնելու միայն մի ելք կա. պետք է ունենալ ազգային ավիափոխադրող: Այս մասին NEWS.am-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով