Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / Հասարակություն / Ընտրել եմ Փաշինյանին, բայց հիմա մոլորության մեջ եմ.Գագիկ Նավասարդյան

Ընտրել եմ Փաշինյանին, բայց հիմա մոլորության մեջ եմ.Գագիկ Նավասարդյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Նավասարդյանը,ով միշտ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այսօր իր մոտ հարցերի մի ամբողջական տրցակ է հավաքել, որոնց պատասխանը դեռ չունի, բայց որոնք ցեցի պես ուտում են իրեն:

Եվ, այսպես, Գագիկ Նավասարդյանը հարցերը ներկայացնում է մեկ առ մեկ.
1 Ինչու հայոց պատմության ամենամեծ կեղծարարը /Մուկուչյանը/ մնաց իր պաշտոնում, որ ի՞նչ անի, նորից կեղծի…
2 ինչու՞ է բոլոր քննադատողներին,անձնական ֆեսբուքյան նամակներեն գալիս,վրան գրված «ազգի դավաճան» կամ սադրիչ
3 ինչու՞ ապրիլ ամսին մեքենաների խախտումները «հեչ» չի արվել.,,
4 ինչու՞ կարմիր գծերը և արագաչափերը չեն վերացվել
5 եթե բանանը և շաքարը հովանավորող ուներ,ապա մյուս տեսակ մրգերը չունե՞ն, կիվի,անանաս,որը ասեմ…
6 ինչու՞ ոչ մի հանցագործ չի դատվել.
7 ո՞ւմ հաշվին են նորանշանակ նախարարները ռեստորաններում քեֆեր անում.
8 ինչու՞ ոչինչ չի արվում գների աճը կանգնեցնելու ուղությամբ.
9 ինչու՞ են ուզում տրանսպորտի գինը բարձրացնեն.
10 ինչու ՞ ընդհանրապես չկա ոչ մի առողջ քննադատություն.
11 ինչու՞ բոլոր հեռաուստաալիքները կամ լռում են կամ էլ գովաբանում.
12 ինչու՞ առաջին ալիքը չի ցուցադրում վատ ապրող մարդկանց.
13 ինչու՞ է վախի մթնոլորտ ձևավորվում.
Երեխաս 2 ատամ պլոմբեց, վճարեցինք 30 000,առաջ 2-ը կարժենար 16000, դուք թանկացնում եք ամեն ինչը որ ի՞նչ. եթե կարծում եք այս ամենը ժողովուրդը չի տեսնում, ապա սխալվում եք.
ՀՀԿ-ն չկա. արդյոք պետք չէ արդեն այս և էլի հազար հարցերի պատասխանը լսել, հիմա ինչու չենք կարող հարցնել, հիմա եթե չլսենք, հետո ուշ կլինի:
Ես 63 տարեկան սովորական քաղաքացի եմ,միշտ ընտրել եմ Փաշինյանին, բայց հիմա մոլորության մեջ եմ, արդյոք ճիշտ եմ անում…չգիտեմ,շատ հարցեր տանջում են ինձ, թեկուզ և Մուկուչյանը ինչու մնաց:
Գագիկ Նավասարդյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նոր մանրամասներ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված հարձակումից

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Կոտայքի մարզային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով