Հինգշաբթի , Հունիսի 20 2019
Սկիզբ / Հասարակություն / Տնաշեննե՛ր, ՓԻԱՌ եք անում՝ արե՛ք, բայց այս ձևո՞վ…

Տնաշեննե՛ր, ՓԻԱՌ եք անում՝ արե՛ք, բայց այս ձևո՞վ…

Պարզվում է՝ հեղափոխական իշխանություներն երկար պրպտումներից հետո վերջապես «գտել են» հայ թոշակառուների երջանկության հիմնական բանաձևը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար մանե Թանդիլյանը նոյեմբվերի 9-ի մամլո ասուլիսում հասարակությանը շտապել են ավետել մի «աննախադեպ» համատեղ ձեռնարկի մասին: Օրերս, սկանդալի կենտրոնում հայտնված Մակունցը (խոսքը Թովմաս Պողոսյանի հետ կապված պատմության մասին է) Հայաստանի համերգասրահների ու թատրոնների տնօրենների հետ ունեցած հանդիպման արդյունքում եկել է այն «խանդավառված» եզրակացության, որ պետք է «մեծահոգություն» դրսևորել ու թույլ տալ հայ թոշակառուներին նույնպես վայելել կյանքը:
Մակունցն ու Թանդիլյանը որոշել են պետության կողմից աջակցություն ունեցող մշակութային համապատասխան միջոցառումների տոմսերի որոշակի հատված անվճար կարգով հասանելի դարձնել կյանքի մայրամուտին մոտ գտնվողների համար: Դահլիճների նստատեղերի 2,5-ից մինչև 20 տոկոսի չափով «նոր» Հայաստանում անվճար կարգով տեղեր են հատկացվելու տարեցների ու ծերերի համար՝ օգնելու նրանց վերհիշել սեփական երիտասարդությունն ու նորովի դյութվել գունագեղ կյանքով: Ըստ Մակունցի՝ պետության կողմից ընձեռնված այդ բացառիկ հնարավորությունից ամեն ամիս հնարավորոթյուն կունենան օգտվել թվով մոտ 2000 հայ թոշակառուներ:
Տնտեսագետների բացարձակ մեծամասնությունը Հայաստանում այն կարծիքին է, որ 2019-ի բյուջեն որևիցե հեղափոխական նորարարություն չի նախատեսելու հեղափոխված Հայաստանում, և սա այն դեպքում, երբ «հասարակության» գերակշիռ հատվածի՝ Փաշինյանից ունեցած սպասելիքները հսկայական են:
Ավելին՝ շատերը համոզված են, որ եկող տարվա բյուջեն ոչ միայն որևիցե դրական ազդեցություն չի ունենալու ժողովրդի կյանքի որակի վրա, այլև կարող է անգամ հետընթաց արձանագրվել մի շարք ուղղություններով՝ հաշվի առնելով հատկապես երկրում նոր թափ հավաքող գնաճը:
Եվ, ահա, ենթադրելի է, որ ելնելով, բնականաբար, բացառապես քաղաքական հաշվարկներից, սույն տիկնայք որոշել են կոտրել հոռետեսական մթնոլորտն ու փոքրիկ եվրոպական «թարմություն» մտցնել հայ հասարակության կյանքում (Մակունցը մատնանշում է Եվրոպական երկրներն՝ հիմնավորելու համար այս վիճելի նորարարությունը):
Ձգտումն, իհարկե, ողջունելի է, սակայն հարցն այստեղ այն է, թե ինչ են անելու հայաստանցի թոշակառուները Մակունցի ու Թանդիլյանի տված տոմսերը՝ հաշվի առնելով հատկապես սոցիալական այս շերտի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքը:
Փոխարենը թոշակներն ինչ-որ կերպ բարձրացնելու, փոխարենն իրական սոցիալական ուղղվածություն հաղորդելու սեփական գործունեությանը՝ ոմանք որոշել են հերթական անգամ «թոզ փչել» մարդկանց աչքերին ու տպավորություն թողնել, թե իշխանություններն այնքան մարդասեր են, որ մտածում են, ասենք, ութսունը վաղուց բոլորած Հայկուշ տատի գեղագիտական ճաշակի բարձրացման մասին: Մինչդեռ նույն Հայկուշ տատը հացի փող չունի ու գոյատևում է մոտակա խանութից պարտքով մթերք վերցնելու հաշվին…
Իսկ միգուցե Մակունցը որոշել է նման կե՞րպ լուծել սեփական «հպատակների» խնդիրներն ու հենց այս ճանապարհով ավելացնել երկրում թատրոնների ու համերգասրահների հաճախելիությունը՝ հաճելին օգտակարի հետ սինթեզելով:
Բոլոր դեպքերում նախարարների համատեղ ձեռնարկը բոլորվին անիմաստ է թվում այն պարագայում, երբ թոշակառուներին հուզող առաջնային խնդիրների շրջանակը ո՛չ սկսվում, ո՛չ էլ ավարտւվում է թատրոններով:
Տնաշեննե՛ր, ՓԻԱՌ եք անում՝ արե՛ք, բայց այս ձևո՞վ…
Գ.Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Հարցազրույց ԵՊՀ դասախոս, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ: -1000 դրամների թեման …