Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Ինչո՞ւ հենց Մանվել Գրիգորյանը դարձավ Փաշինյանի ու նրա թիմի ինքնահաստատման թիրախ

Ինչո՞ւ հենց Մանվել Գրիգորյանը դարձավ Փաշինյանի ու նրա թիմի ինքնահաստատման թիրախ

Ժամանակը հոսում է, ու դրա հետ մեկտեղ այլևս անվիճելի փաստ է դառնում այն, որ իշխանությունների կողմից տարբեր բեմահարթակներից ժողովրդին խոստացված արդարադատությունը կրում ու կրելու է ընտրովի բնույթ: Մինչդեռ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հիմքում ընկած էր մեկ կարևորագույն բան՝ ժողովրդի արդարության ծարավը:

Պետք է արձանագրել, որ իրավապահ մարմինների՝ երկար ամիսներ տևած աղմկահարույց միջոցառումներից հետո այսօր միակ մարդն, ով շարունակում է հանիրավի կերպով ճաղերի հետևում գտնվել, գեներալ Մանվել Գրիգորյանն է: Իրավապահ համակարգի ողջ ագրեսիան այսօր փաստացի թափվել է հենց նրա գլխին, այն դեպքում, երբ մյուսների հետ նույն իրավապահները հաճույքով բռնոցի են խաղում, բռնում ու իբր ապացույցներ չգտնելով՝ բաց թողնում մարդկանց, որոնց իրական նկարագի մասին հասարակությունը շատ լավ տեղյակ է, ինֆորմացված. Նրանց այսկերպ փաստացի մաքրում են, «լվանում»:
Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց Մանվել Գրիգորյանը դարձավ Փաշինյանի ու նրա թիմի ինքնահաստատման թիրախ, արդյոք գործ չունե՞նք սովորական պատվերի հետ, Մանվելի հետ տեղի ունեցածի հետևում Սե՞րժն է թաքնված, Սասո՞ւնը Միքայելյան, թե՞ ասենք ժամանակին Մանվել Գրիգորանի գլխի համար աներևակայելի բարձր գին սահմանած ազերին…
Ընդ որում հարցն այստեղ երևի թե ոչ այնքան իրավական հարթության մեջ է, որքան՝ բարոյական: Ցայսօր ձևակերպված չէ՝ Մանվել Գրիգորյանին ինչում են մեղադրում, բանակից սնունդ գողանալու հետ կապված մեղադրանքը բացակայում է, նույնիսկ քննման առարկա չի դարձել այդ հարցը, և ուրեմն՝ ինչո՞ւ պետք է բանտային կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների (քաղցկեղ, շաքարային դիաբետ) տեր Գեներալն այսօր անազատութան մեջ լինի ու զրկված լինի անգամ բժիշկական տարրական օգնությունից:
Ո՞վ է իր առաջ խնդիր դրել սպանել Մանվելին, ո՞ւմ կարող է ձեռնտու լինել մարտական փառապանծ ուղի անցած Գեներալի նմանօրինակ վիճակը, Նիկոլի՞ն, Սասուն Միքայելյանի՞ն, թե՞, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանին, ով կարող է հենց այս մեթոդով մարդուց վրեժ լուծել այն բանի համար, որ 2008-ին Գրիգորյանը չկանգնեց իր կողքին:

Ի դեպ՝ շատերը նկատած կլինեն, որ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո հատկապես Սասուն Միքայելյանի գործերը բավական լավացել են: ԵԿՄ-ն հաջողությամբ իրենով արեց, որդուն կարգեց քաղաքապետ, իսկ ահա արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդրանում, ասում են, Սասուն Միքայելյանին մոտ կանգնած մեծ թվով անձիք են ներկայացված լինելու ( սանիկից բռնած ) : Կարճ ասած՝ Հայաստանը կամաց-կամաց «սասունանում» է ու ոչ ոք այլևս ի վիճակի չէ այս վատառողջ երևույթի առաջն առնել՝ հանգամանք, որը, համաձայնե՛ք, մտորելու տեղիք իսկապես տալիս է…
Մեկ բան անհերքելի է՝ փաշինյանական ծածուկ, բայց դաժան վենդետայի թիրախում, որն, ինչպես հայտնի է, ուղեկցվում է ԱԱԾ շոու-նկարահանումերով՝ դրան ավելի մեծ «ռազմախ» հաղորդելու նպատակով, երկու հոգի են հայտնվել՝ մեկը Գեներալն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանը:
Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե ժողովրդավարական բնույթ կրող հեղափոխություն, այլ՝ իշխանության փաստացի բռնազավթում այս անգամ, սակայն, շատ ավելի նուրբ, մանիպուլյատիվ մեթոդներով:
Հայաստանում արդարադատութունը ոչ թե ընտրովի է, այլ առհասարակ բացակայում է, իսկ երեկվա ու այսօրվա միջև եղող տարբերությունն ընդամենը մեկն է՝ տխրահռչակ հին գվարդիային փոխարինելու են եկել նույնատիպ մտածելակերպ ունեցող նորերը՝ շատ ավելի «պռադվինուտիները», սափրվելու հետ սեր չունեցողները, փնթիներն ու «նիգոդնիի» թղթերով բանակից ազատվածները….
Սրան համա՞ր էր ողջ պայքարը…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հրայր Թովմասյանին սպառնում են բանտով. քաղբանտարկյալների թիվը կավելանա՞

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված տրագիկոմիկ իրավիճակը, պարզվում է, կարող է նոր զարգացումներ ունենալ: Այն բանից …