Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Որոշում է կայացվել սպանել Արցախի հերոսին, որպեսզի շոու սարքողներն ու ֆիլմերը նկարահանողները խայտառակ չլինեն. «Հրապարակ»

Որոշում է կայացվել սպանել Արցախի հերոսին, որպեսզի շոու սարքողներն ու ֆիլմերը նկարահանողները խայտառակ չլինեն. «Հրապարակ»

Երեկ դատավոր Մարինե Մելքոնյանը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով նիստը, քանի որ մեկ այլ գործով խորհդակցական սենյակում է։ Այդ մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

«Բայց քանի որ «լայվ» չկար, ՀՔԾ պետը հայտարարությույն չէր արել, մամուլի ասուլի չէր տվել, դատավորը նիստը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ այլ գործով խորհրդակցական սենյակում է։ Մենք սահման չենք նշել՝ մինչեւ 20 միլիոն դրամ, իհարկե հաշվի ենք առել, որ Մանվել Գրիգորյանը մյուս գործարար-կալանավորների հետ համեմատած օլիգարխ չի, չունի այդ հնարավորությունները։ Գուցե հանրությունը զարմանա, այն ինչ ես ասում եմ, բայց Մանվել Գրիգորյանի չունի նյութական այդ հնարավորությունները։ «Ռետրո» մեքենաները մարդկանց համար կարող են աչքը խմող թվալ, բայց շատ ավելի համեստ է։ Պաշտպանական կողմը առաջարկել է մինչեւ 20 միլիոն դրամ գրավով փոփոխել խափանման միջոց կալանավորումը։ Դա այն գումարն է, որը ընկերների, հարազատների օգնության դեպքում կարող է հավաքվել»,-նշեց պաշտպանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք դատարանում հասնելու են արդարացման․ «Տպավորությունը այնպես է, որ, եթե գործերը քննեին ավելի անկախ դատավորներ, որոնք հայտնի են անկախ որոշումներ կայացնելով, հնարավոր է, որ Մանվել Գրիգորյանը լիներ ազատության մեջ։ ՀՔԾ-ի դրքորոշմանը հակում ունեցող դատավորները խաղում են մարդու ճակատագրի հետ։ Ըստ ինձ՝ նպատակն այն է, որ Մանվել Գրիգորյանին մահ պատճառեն, քանի որ առաջադրված մեղադրանքները զավեշտալի, թույլ, անպարկեշտ ու անբարոյական է, որի տակից նույնիսկ մեր դատարաններում հնարավոր չի դուրս գալ։ «Զինվորի հագուստ», «զինվորի փայ» ուժեղ բառերը, որոնք համացանցում ֆեյքերը թիրախավորում են, իրականությանը չհամապատասխանող են, փաստացի ամրագրված չեն։ Մենք այդ մասով ունենալու ենք արդար վճիռ, դրա համար ինձ թվում է՝ որոշում է կայացվել սպանել Արցախի հերոսին, որպեսզի խայտառակ չլինեն։»։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։
Hraparak.am

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կրկին ահազանգել է գեներալի առողջական վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իր …