Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Ալեն Սիմոնյան` FOREVER

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Ալեն Սիմոնյան` FOREVER

Մինչ Փաշինյանը շարունակում է «կռուտոյ» ձևանալ Հայաստանի միջազգային գործընկերների մոտ՝ պարբերաբար հայտարարելով թե ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ղեկավարներից անձամբ է պարզաբանում ակնկալում կազմակերպության ներսում Հայաստանի նկատմամբ հասունացող բոյկոտի առնչությամբ (նմանատիպ միտք Փաշինյանը վերջին անգամ հայտարարել էր նոյեմբերի 20-ի մամլո ասուլիսում), Երևանի դիրքերը շարունակում են թուլանալ:

Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն (Կորոտչենկոն պատահական մեկը չէ ու հանդիսանում է Կրեմլին շատ մոտ կանգնած փոքրաթիվ փորձագետներից մեկը) սեփական տեսլականով է կիսվել արցախյան խնդրի առնչությամբ՝ հերթականութամբ թվարկելով զիջումների այն ցանկը, որը պարտադրվելու է Հայաստանին, ըստ էության, ընտրություններից հետո: Ըստ այդմ՝ Հայաստանը նախ զիջելու է ազատագրված 7 տարածքներից 5-ը, որից հետո ևս 2-ը, իսկ Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու պրոցեսը մնալու է ապագայում՝ դառնալով անխուսափելի. բոլոր դեպքերում, փաստորեն, Հայաստանը զրկվելու է Արցախից ու ազատագրված տարածքներից՝ գնալով միակողմանի ու կործանարար զիջումների:
Սովորաբար Հայաստանի առաջ ծառացած խնդիրներից խոսելիս ավելի շատ ընդունված է ուշադրություն դարձնել ներքին խնդիրների՝ կոռուպցիայի հաղթահարման, օլիգոպոլիայի վերացման, հասարակության ներսում արդար միջավայրի ստեղծման և այլնի վրա: Սակայն աներկբա է, որ ամենառաջնային խնդիրը, որին բախվելու է Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններից հետո, արցախյան մարտահրավերն է լինելու:
Հայաստանի անվտանգության հարցում առաջնային դերակատարում ունեցող կառույցում՝ ՀԱՊԿ-ում, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Երևանի գլխին սկսեցին հետզհետե մութ ամպեր կուտակվել, և կասկած լինել չի կարող այն բանում, որ այդ վտանգավոր միտումը հետևանք էր հեղափոխականների ավելորդ ու չարդարացված ոգևորության:
Իբր «Մարտի մեկ» էին բացահայտում, իբր փորձում էին ամբոխի վրա տպավորություն գործել: Արդյունքում Խաչատուրովի բռնի հեռացումն այսօր դարձել է Հայաստանի ոչ բարեկամների մատին փաթաթան ու նույն Կուկաշենկոն այլևս չի թաքցնում իր իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ Նազարբաևի հետ միասին դավեր նյութելով Երևանի դեմ:
Իսկ ի՞նչ է այս իրավիճակին հակադրում Փաշինյանը: Պարզվում է՝ Փաշինյանը որոշել է հակադրել Ալեն Սիմոնյանին, ով էլ, Ֆեյսբուքն «ատոմային զենք» դարձրած, այնտեղ ինչ-որ գրառում էր արել վերջերս՝ փորձելով իբր արձագանքել Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտնի հաթաթային: Խոսնակը Փաշինյանին մեղադրել էր սեփական անձից միջազգային դատավորի կերպար կերտելու մեջ ու արհամարհական արտահայտություններ արել հայաստանյան ժողովրդավարության հասցեին:
Հարց է առաջանում՝ որքանո՞վ է Ալեն Սիմոնյանն ադեկվատ այն իրավիճակին, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի շուրջ այս պայթյունավտանգ ժամանակներում:
Մենք ԱԳՆ չունե՞նք, այդ ԱԳՆ-ն մամլո խոսնակ չունի՞, թե՞ Ալեն Սիմոնյանի անձով է այլևս փոխարինվելու ԱԳՆ-ն էլ, դրա խոսնակն էլ ու, առհասարակ, ամեն ինչ:
Փոխարենը լրջագույն դիվանագիտական պայքար մղելու, համակարգված ու նպատակամիտված գործողությունների գնալու՝ Փաշինյանը շարունակում է Ալեն Սիմոնյան տռռցնել:
Հասկացանք՝ Ամերիկայում մարիխուանայի դաշտեր ունի, հասկացանք՝ միջազգային կալիբրի բառիգի վերածվելու ախորժակ ունի, բայց Փաշինյանն էլ պետք է համարձակություն ունենա՝ խոստովանի, որ նմանօրինակ հարցերում Ալեն Սիմոնյանն ուղղակի անելիք չունի: Դրա ո՛չ գաղափարն է ներում, ո՛չ էլ տրամաչափը…
Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա մեկ բան. միջազգային հարաբերոթյունները խաղալիք չեն իր կամ, առավել ևս, Ալեն Սիմոնյանի պես մեկի համար, ու եթե իսկապես գիտակցում է իր ուսերին ծանրացած առաքելության ողջ լրջությունն, ապա պետք է դադարի հեղափոխության այսօրինակ «կապիտալիզացիայից» ու լրջանա. հայությունը նրան չի ների, եթե Հայաստանը տապալվի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Սպիտակ ձեռնոցներով» թաղապետը. ո՞վ է աղճատում Երևանի դեմքը

Երևանում վխտացող աղբը, որն այդպես էլ ոչ մեկին չի հաջողվում մաքրել, քաղաքը բերել նորմալ սանիտարահիգիենիկ …