Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Իրար են ուտում. Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահի պաշտոնին են հավակնում. Hraparak

Իրար են ուտում. Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահի պաշտոնին են հավակնում. Hraparak

Մամուլի ազգային ակումբի ղեկավար, դասախոս Նարինե Մկրտչյանը, ով օրերս հանդես եկավ մեր թերթում՝ նկարագրելով, թե ինչպես է ՔՊ վարչությունը «քաստինգ» անում պատգամավորության թեկնածուներին, պարզվում է՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մորաքույրն է։

Մեր աղբյուրներն ասում են, որ նրան «կտրելու» հարցում դա եւս դերակատարում է ունեցել, մասնավորապես՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը միտումնավոր է նրան «հավատաքննել» եւ «կտրել», քանի որ ինքն էլ է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, ինչպես Նարինե Մկրտչյանի զարմիկ Արարատ Միրզոյանը։

Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամները հնարավորություն են ունեցել մասնակցելու նախնական ընտրացուցակի ձեւավորմանը, որից կարելի է պատկերացում կազմել տվյալ կուսակցականի դիրքի ու կշռի մասին։

Ի դեպ, Միրզոյանն այլ թեկնածություններ էլ է ներկայացրել, որոնք նույնպես տապալվել են։ ՔՊ վարչության ներսում հակասություններն այնքան են սրվել, որ «քաստինգի» ընթացքում մեկը մյուսի «թեկնածուներին» տապալելով է զբաղվել։

Hraparak.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Վարուժան Ներսեսյանը

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ …