Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Նիկո՛լ ջան, սա պետությունը ա, էս ի՜նչ «ֆիզկուլտ պրիվետ» փարթիներ ես շինում…

Նիկո՛լ ջան, սա պետությունը ա, էս ի՜նչ «ֆիզկուլտ պրիվետ» փարթիներ ես շինում…

Նիկո՛լ ջան, ամսի 24֊ին մարդկանց էլի հանում ես քայլացնես, որ ի՞նչ անես։ Որ զգաս, թե էլեկտորատիցդ ի՞նչ ա մնացել, որ Բոլթոնը գալիք«ուժեղ մանդատդ» տեսնի՞, որ Լուկաշենկոն ադապտացվի՞, որ Պուտինը քո ձեռքով (Հայաստանով) Ադրբեջանին ստիպի՞ գործել ի շահ իրեն։

Միշտ զերծ եմ մնացել անձնական տիրույթ անցնելուց, փորձել եմ մշտապես կոնստրուկտիվ լինել ու որևէ կերպ չվիրավորել նույնիսկ ինձ վիրավորել փորձող ֆեյքաբանակիդ լկտիագույններին, բայց էսօր սրիկայաբար հայհոյում֊զրպարտում են էդ խառնածիններ անինքնասերները, անսկզբունք ու անհայրենիք մոլեռանդները, մինչդեռ ասածս մի բան ա՝ ռուսները (էսօր դեռ Կորոտչենկոյի բերանով) ադրբեջանական թերթի միջոցով մեսիջ են հղում, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը տարածքային ամբողջականության սկզբունքով պետք ա կարգավորվի ու հակամարտության կարգավորումը տանում են դեպի ՀԱԿՊ, հասկանու՞մ ես՝ ՀԱՊԿ, որի հայ գլխավոր քարտուղարին պոպուլիստական կապրիզներիդ կամ չգիտեմ ինչի համար հետ կանչեցիր, հիմա էլ քուչի բազար ես շինել աշխարհաքաղաքականությունը, թե բա պատասխան ես ուզում Լուկաշենկոյից։
Ոնց Կրեմլը որոշեց տենց էլ լինելու ա, թե՞ գիտես Պետերբուրգ հանրահավաք ես գնում ու մի երկու հատ հայֆիլմ կինոստուդիայից ցիտատ ես անելու, (սերմացու գողացող մուկ, բան), Նազարբաևին փռես ասֆալտին, Լուկաշենկոյին էլ պատերով տաս, աշխարհն էլ անջատված դը՜մփ֊հու՜հ անող զոմբի ա, սուսուփուս լսելու ա ու ադապտացվի։ Սենց բան երբեք չէր եղել, որ հա՛մ ռուսները, հա՛մ ամերիկացիք «վզներիս փաթաթեն» պարտադրված լուծումներ։ Հասկանում ես՝ սաղ աշխարհն ասում ա 5 շրջան պետք ա տաս, հետո՝ 2֊ը, հետո նոր Ղարաբաղի կարգավիճակը կքննարկվի։ Մինչդեռ ժողովուրդների ինքնորոշոման իրավունքը տարածքային ամբողջականության իրավունքին զուգահեռ ա տարվել մշտապես։ Իսկ Կանադայի վարչապետից ու Մակրոնից ձայն չկա։
Դե հիմա արի վարդապետ ու մի՛ խենթանա, բա ա՛յ թափթփուկ քուչի քֆուրչիներ, ա՛յ ֆեսյբուքի ֆիդայիներ, գիտե՞ք գլուխներդ դը՜մփ֊հու՜հ անելով ուռացրել եք՝ վա՞գր եք։ Բա վեր կացեք խոսեք, թե նենց գիտեք՝ Նիկոլը հորս կողմից դուշմանս ա, դրա համար եմ քննադատում։ Էսօր ցավն էն ա, որ սրիկա լակոտլուկոտները, հաստագլուխ ու ապուշ գաղափարազուրկները, տարիներով ընտրակաշառք բաժանածներն ու գրանտ լափածները գնալու են պառլամենտ ձևավորեն ու արտաքին քաղաքականություն վարեն իրենց «վարժափեդի» հետ՝ պրիմիտիվ պատկերացում չունենալով հավասարապես ոչնչից։ Ապրիլի 23֊ից նույն բանն եմ ասում, որ սա սցենար ա։ Խի՞ կարո՞ղ ա Նիկոլն էնքան տգետ ա, որ չի հասկանում, որ իր միակ «հակահեղափոխությունը» հենց ինքն ա` իր կադրային, ներքին ու արտաքին քաղաքականությամբ։ Բայց ինքը, դա իմանալով, անում ա էլի նույնը։ Քանի՞ անգամ ասած կլինեմ, որ Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրությունը փոխելը ուներ իր չափազանց խորքային պատճառները, քանի՞, թե էլի մարդ ա մնացել, որ հավատում ա Սերժը սխալ էր, Նիկոլը՝ ճիշտ։ Վա՜յ խելքներիդ ձյուն գա՝ դեմն էլ էդ ա ձմեռ ա։ Սերժ Սարգսյանը չէր տիրապետում իրավիճակին, հեռավոր իննսունականներից ԱԱԾ ու ՆԳ սուպերնախարարը չէր կանխատեսում Նիկոլին։ Վա՜յ հավատացող…
Ու հերիք չի քարոզարշավը բոլորից շուտ ես սկսել, քաղաքից քաղաք ընկած սուտ հեղափոխական էյֆորիան ես պահպանել փորձում, հիմա էլ քայլարշավ մարզական վիճակի համա՞ր։ Նիկո՛լ ջան, սա պետությունը ա, էս ի՜նչ «ֆիզկուլտ պրիվետ» փարթիներ ես շինում։ Մինչդեռ թե հեղափոխություն եղած լիներ, իսկ դու խոստումներդ իրականացրած լինեիր, ոչ մի մարզական վիճակի ստուգման կարիք էլ չէր լինի։ Արտաքին վտանգն ա մեծանում, շրջափակման մեջ կընկնենք հայե՛ր, էմբարգոն կախված ա գլխներիս, ուշքի եկե՛ք, Լարսը, որ մի քանի օր փակվեց, ի՞նչ եք ուտելու, ո՞նց եք էթալու «նարկոթրաֆիկի հովանավո» Ռոհանիին խնդրեք՝ մեզ հացահատիկ տա՞։ Սթափվե՛ք, թքա՛ծ, երկու տարի էլ սոված կնստենք, բայց մի՛ վտանգեք երկիրը, ֆորս մաժորային սիտուացիա եղավ, վատ կլինի, ժողովու՛րդ, հիշեք՝ Ղարաբաղ ունենք, Աննան ինչքան էլ ասի զենքերը պետք ա փտեն կամ զարդ դառնան, որովհետև Նիկոլը վերելակում բանակցել ա, մի՛ հավատացեք, Մեհրիբանն արդեն Ալիևին հասկացրել ա, որ Լուկաշենկոյին «խոդի տա» (ի դեպ լսած կլինեք վարչապետի բելառուսական կոլապսից հետո Ադրբեջան֊Բելառուս միջպետական պայմանագրերի մասին)։
Մենք լրիվ ոնց որ ի նպաստ Ադրբեջանի աշխատենք՝ սա ինչ եկավ իշխանության Կասպից ծովի համաձայնագիրը կնքվեց (շուրջ 20 տարի էդ հարցում համաձայնություն չկար), ՀԱՊԿ֊ում թուլացանք բոլոր իմաստներով, ՌԴ֊ի հետ լարվեցինք, Իրանի հետ հարամեցինք հարաբերությունները, վրացիք էլ սպասում են ամերիկացիքի արձագանքին, ամերիկացիք՝ «ուժեղ մանդատ» ստանալուց հետո ի՞նչ կանի Նիկոլը։ Ընդ որում ամերիկացիքի պահանջը հստակ ա ու ձևակերպված ա դեսպանի ու Բոլթոնի մակարդակով։
Աշխարհը Նիկոլին, Նիկոլը՝ մեզ փշի֊փշի ա անում, իրոք, խելքի եկեք, մարդի՛կ։
Մի բան ականջներիդ օղ արեք՝ Սահմանադրության փոփոխությունը, ապրիլյանն պատերազմն ու էս հեղափոխություն կոչված իշխանական կերպարների փոփոխությունը, վերջին երեք տարիների ֆունդամենտալ երեք գործողություններն էին՝ ընդ որում մեկը մյուսին սերտագույնս փոխկապակցված՝ վերջում էլ արհեստածին խժդժությունը ՀԱՊԿ֊ում։
Դե գնացեք ու մտածեք, թե ու՞մ գնաք խնդրեք կամ ի՞նչ անեք, որ էս վիճակից դուրս գանք հնարավորինս քիչ կորուստներով։
Վահե Եփրիկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Նոր» Հայաստանի դատարանը գերադասում են մարդուն սպանել բանտում, դեռեւս չապացուցված մեղքի համար, այն մեղքի, որը ըստ փաստաբանների գրեթե անհիմն է եւ հեռու է ծանրագույն հանցանք լինելու իրողությունից. Hayeli

«Հայելի»-ն գրում է. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Նրա փաստաբանների միջնորդությունը …