Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Նիկոլ Փաշինյանի հերթական ցինիզմի չափաբաժինը

Նիկոլ Փաշինյանի հերթական ցինիզմի չափաբաժինը

Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են՝ գեներալի առողջական վիճակը շատ վատ է, և նրա նկատմամբ վենդետա է իրականացվում, հռետորական հարց է ուղղել հավաքվածներին. «Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա»,-միաժամանակ կոչ անելով դիմել դատական ու քննչական մարմիններին:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ այս պահին իր ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ»:
Փաշինյանի հայտարարություններն իրականում ապշեցուցիչ են: Երկրի առաջին դեմքը բավական չէ՝ շարունակում է «լվանալ ձեռքերն» ու մի կողմ քաշվել՝ ամեն բան բարդելով դատաիրավական համակարգի ուսերին ու, ըստ էության, անպատասխանատու ձևանում, դեռ մի բան էլ պնդում է, որ չունի փաստ՝ վկայող այն մասին, որ Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություներ ունի:
Ավելին՝ նա փաստացի սպառնում է վենդետայի հիպոթետիկ վտանգով ու ջանում իր նմանօրինակ կեցվածքը հիմնավորել Մանվել Գրիգորյանի հանդեպ տածած հոգատարությամբ: Իբր ԱԾ պադվալում գեներալին պահում են՝ բացառապես երաշխավորելու Գրիգորյանի անվտանգությունն այն դեպքու,երբ մարդը փաստացի հայտնվել է մահված շեմին:
Սա,թերևս, այն պարագան է,երբ հավելյալ մեկնաբանություններ անելը պարզ ավելորդություն կարող է դիտարկվել:
Փաշինյանն ակնհայտորեն արդարացնում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր իշխանությունների իրականացրած պրիմիտիվ վենդետան ու այն հիմնավորում անհասկանալի է թե ինչով:
Մյուս կողմից՝ ակնհայտ ցինիկ հայտարարություն պետք է որակել այն, որ իբր ձեռքի տակ չունի համապատասխան փաստաթուղթ՝ փաստող Գրիգորյանի հիվանդությունների առկայությունը: Սա ոչ այլ ինչ է, քան ձեռառնոցի՝ ուղղված ոչ միայն օրենքի, այլև ողջ հայ հասարակության դեմ:
Հետևությունները թողնում ենք հասարակությանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կրկին ահազանգել է գեներալի առողջական վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իր …