Հինգշաբթի , Հոկտեմբերի 17 2019
Սկիզբ / Չդասակարգված / Երկրի վարչապետի լեքսիկո՞ն է, իր քննադատներին սառը ցնցուղ ընդունելու ուղարկելը, սա բակային լեզվակռվի դաշտ չէ, սա մի ամբողջ ազգի պետական կառավարման հարթակն է

Երկրի վարչապետի լեքսիկո՞ն է, իր քննադատներին սառը ցնցուղ ընդունելու ուղարկելը, սա բակային լեզվակռվի դաշտ չէ, սա մի ամբողջ ազգի պետական կառավարման հարթակն է

Օրեր առաջ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում ձեզ քննադատողներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք հակահեղափոխական ֆեյքեր են և իրենք ջախջախելու են այդ ֆեյքերին։

Իսկ ահա տակավին ժամեր առաջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման միջոցով կոչ արեց սառը ցնցուղ ընդունել բոլոր նրանց, ովքեր քննադատում էին իրեն գործ անելու փոխարեն շարունակ երթեր ու պոպուլիստական կոչեր անելու մեջ։

Ամիսներ արաջ, երբ Փաշինյանը հեղափոխական ցույցեր էր անում, նա ժողովրդի մասին խոսում էր սիրով ու հարգանքով, իսկ հիմա այդ սիրուն արժանանում են միայն իր համակիրները։
Մեր հասարակության մեջ այնպես չէ, որ բոլորը Փաշինյանի ֆանատն են ու իրավունք ունեն այլ կարծիքներ ունենալ, ի՞նչ է բոլոր այլ կարծիք ունեցողները ֆեյք են ու հանրապետակա՞ն։ Կան բազամթիվ մարդիկ, ովքեր առաջիկայում ընտրելու են Փաշինյանին, սակայն երեկ բացասական գրառումներ էին արել երթի մասին, այդ բոլոր մարդկանց պետք է կոպտե՞լ ու սառը ցնցուղ ընդունելու ուղարկե՞լ։

Կամ այս ամենը մի կողմ․․․ Երկրի վարչապետի լեքսիկո՞ն է, իր քննադատներին սառը ցնցուղ ընդունելու ուղարկելը, սա բակային լեզվակռվի դաշտ չէ, սա մի ամբողջ ազգի պետական կառավարման հարթակն է, արդյոք Փաշինյանն իրավունք ունի այսքան հղփանալ ու նման կոչեր անել։

Փաշինյանն ինքն առաջինը պետք է հասկանա, որ եկել է գործ անելու ու լուրջ հարցերով զբաղվելու ժամանակը, այդ հուզական կոչերն ու շոուներն իրենց վաղուց սպառել են․․․

Digital News

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տոնոյանը մտավ հերթի մեջ. ե՞րբ կլինի հրաժարականը

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է: Ընդ որում՝ սրվում է ոչ թե դրա դասական իմաստով՝ …