Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Տխմարը՝ մնում է տխմար…

Տխմարը՝ մնում է տխմար…

Թալինցիների առաջ ելույթ ունենալով՝ տխրահռչակ «հեղափոխական» Սասուն Միքայելյանը մի շարք անհասկանալի հայտարարություններով է հանդես եկել: Երկրին տիրություն անելու ախորժակ դրսևորող «քարոզիչը», մասնավորապես, հայտարարել է, թե մայիսյան ներքաղաքական խժդժություններն ու «հեղափոխության» հաղթանակը շատ ավելի կարևոր են եղել, քան, ուշադրությո՛ւն, արցախյան ճակատում հայ ժողովրդի ունեցած հաղթանակը: «Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը»,-մասնավորապես՝ հավաքվածների առաջ փորձել է սեփական գաղափարները հիմնավորել Սասուն Միքայելյանը:

Իհարկե, Միքայելյանի բերած նմանօինակ համեմատությունը որևիցե կերպ մարդկային տրամաբանության ու բարոյականության սահմաններում չի տեղավորվում, և արցունքի պես պարզ է այն, թե ինչ տրամաբանությամբ է Միքայելյանն իր խոսքը կառուցել: Նա, ըստ էության, փորձել է հավաքվածներին ինքնավստահություն ներշնչել ու հավաստիացնել, որ այժմ առավել քան երբևէ չափազանց կարևոր է լինելու քաղաքացու քվեն:
Սա հասկանալի է: Միայն թե անհասկանալի չէ այն, թե ինչու է Միքայելյանը սեփական կարիերային ձեռքբերումները (ակնհայտ է՝ հեղափոխությունն այսօր սկսել է ծառայել առանձին վերցրած մարդկանց խմբակային շահերին. ժողովուրդն այլևս օտարացել է իշխանություններից, ինչի ամենավառ ապացույցը Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ի ոչ մարդաշատ երթը դարձավ, երբ մարդիկ փաստացի անտարբերության մատնեցին հեղափոխականների այդ քաղաքական ակցիան՝ անակնկալի բերելով նրանց) առավել վեր փորձում դասել հայության համար գոյաբանական նշանակություն ունեցող արցախյան պայքարից:
Ինչպե՞ս կարելի է արցախյան հաղթանակը համեմատել մի խումբ արկածախնդիրների քյանդրբազությունների, ինչպե՞ս կարելի է այդչափ նսեմացնել արցախյան գոյամարտն ու հայ ժողովրդի պայքարը…
Մյուս կողմից, իհարկե, Միքայելյանի խոսքերը ոչ մի կերպ անակնկալ չես համարի. գործերն են վկայում իրական վերաբերմունքի մասին, ու հասկանալի է,որ եթե հեղափոխականներն իսկապես արցախյան գոյամարտն ըստ արժանվույն արժևորեին, ապա այսօր նույն այդ հաղթանակի կերտման գործում անգնահատելի լումա ներդրած Մանվել Գրիգորյանն ԱԱԾ պադվալում գերի վերցված չէր լինի:
Սասուն Միքայելյանի նսեմ չափանիշներն, ըստ էության, կիսում են նաև մյուս հեղափոխականները, որոնց թեթև ձեռքով այսօր կոտրվում է հայ հասարակության ոգին ու հավատը, ողնաշարն է ջարդվում ոչինչ չարժեցող լոզունգների ու էժանագին խոստումների ներքո:
Ողբերգություն է…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ երեսով է Սասուն Միքայելյանն իրենով անում ԵԿՄ-ն

Սասուն Միքայելյանն, արձագանքելով լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ մի ժամանակ ասում էր, թե «աչք չունի» …