Երկուշաբթի , Սեպտեմբերի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Ու էլի ասֆալտ. Փաշինյանը խուճապի մեջ է

Ու էլի ասֆալտ. Փաշինյանը խուճապի մեջ է

Սպիտակում արձագանքելով բնակիչների բողոքին, որ անգամ երկրաշարժից 30 տարի անց շատ սպիտակցիներ ստիպված են ապրել վագոն-տնակներում, Նիկոլ Փաշինյանը մարդկանց «ցույց է տվել» աղետալի վիճակից դուրս գալու «ելքը»՝ հայտարարելով. «Վագոնների մեջ չմնալու համար պետք է քայլ անել, ու ֆիզիկապես դուրս գալու համար պետք է մտովի քայլ անել»:

Միաժամանակ Փաշինյանը սեփական քարոզչությունը համեմել է սպառնալիքներով ու ահաբեկումներով՝ ՀՀԿ-ին սպառնալով փռել ասֆալտներին, ծեփել պատերին: «Տո՛, այո՛, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»,-ինքնադատաստանով է սպառնացել Փաշինյանն իր քաղաքական օպոնենտներին:
Քարոզարշավի առաջին երկու օրերը փաստում են՝ բոլոր այն հույսերը, որ այս ընտրարշավը կկրի գաղափարական բնույթ, ու մրցակից քաղաքական ուժերը հանրության առաջ կբանավիճեն՝ չափելով մեկը մյուսի գաղափարական ամրությունը, հօդս են ցնդում:
Չկա ոչ մի գաղափարական պայքար, իդեաների բացարձակ սով է հայաստանյան քաղաքական դաշտում: Բանավեճին փոխարինելու է եկել քաղաքական տեռորը: Ասես 37 թիվը լինի: Մինչդեռ հասարակությունը նույն Նիկոլ Փաշինանից ակնկալում է բացատրություններ, թե ինչպես է նա պատրաստվում ոտքի կանգնեցնել երկրի տնտեսությունը, ի՞նչ է ասել «տնտեսական հեղափոխություն», ի՞նչ է նկատի առնում Նիկոլ Փաշինյանը՝ նման բարձրագոչ հայտարարություն անելով:
Մասնավորապես՝ անհասկանալի է այն, թե ինչ կապ ունի «մտովի քայլ անելը» վագոններից «ֆիզիկապես դուրս գալու» հետ: Քաղաքացին կոնկրետ հարց է ուղղել վարչապետի Ժ/Պ-ին ու հանգամանալից պատասխանի փոխարեն ստացել է փաստացի ոչինչ չասող, սյուռեալիստական ոճի պատասխան, որ նույնիսկ պատասխան համարել էլ չի կարելի:
Ինչի՞ արդյունք է այս ամենը, ինչո՞ւ է Փաշինյանն իր ձեռքին հաղթաթուղթ դարձրել ահաբեկչական հայտարարություններն ու սպառնալիքներրը: Պատասխանը, թերևս, ակնհայտ է՝ հեղափոխականները չգիտեն՝ ինչ է պետք անել՝ տնտեսությունն անդունդից դուրս բերելու համար, ինչպիսի նոր տնտեսական քաղաքականություն է պետք վարել՝ սոցիալական խնդիրների հիմնավոր լուծմանը հասնելու, աղքատությունը գոնե ինչ-որ չափով կրճատելու՝ բաներ, որոնց համար էր հենց պայքարում հասարակությունը՝ ամիսներ առաջ դուրս գալով փողոցներ,մերժելով անցյալն ու նայելով ապագային:
Եվ հետո հարց է ծագում՝ կապված հատկապես կապված ասֆալտին պառկեցնելու հետ:
Արդեն 7 ամիս է՝ Փաշինյանն իբր վարչապետ է: Ի՞նչն էր խանգարում նրան այս ամիսների ընթացքում իսկապես մաքրել «ավգյան ախոռները», ի՞նչն էր խանգարում նրան ասենք Սերժի Վաչոյինն պարբերաբար բռնել-բաց թողնելու փոխարեն գործով զբաղվել, ընտրովի արդարադատություն իրականացնելու փոխարեն համատարած արդարության ու օրենքի գերակայության մթնոլորտ հաստատել, իրական պատասխանավության կանչել ժողովրդի արյունը ծծածներին, ընտրովի արդարադատության փոխարեն իրականացնել տոտալ լյուստրացիա:
Ակնհայտ է, որ Փաշինանն ու իր թիմն այսօր հայտնվել են անակնկալ ճգնաժամի եզրին, համաժողովրդական էյֆորիան գրեթե անհետացել է, ինչի փայլուն ապացույց պետք է համարել հատկապես նույեմբերի 24-ի խեղկատակ քայլարշավն երևանյան փողոցներում, որի պատճառով, ասում են, ՔՊ-ականների շարքերում կռիվ է ընկել. միմյանց են մեղադրում ու իրար վրա Նիկոլին «գործ տալիս»:
Փաշինյանի ահաբեկչական հայտարարություններն ընդամենը մեկ նպատակով են հնչում: Ժ/Պ-ն փորձում է հասարակությանը «տաքացնել», վերականգնել հասարակական էյֆորիան ու մարդկանց մեջ վրեժխնդրության զգացումներ առաջացնել, բնազդային ցասում առաջ բերել՝ շատ լավ հասկանալով սեփական գաղափարական սնանկությունը: Ռացիոնալիզմն այսօր Փաշինյանի թիվ մեկ թշնամին է:
Մնում է միայն հույս հայտել, որ հասարակությունը, սթափվելով հեղափոխական թմբիրից, վերջապես կհասկանա՝ ինչի հետ գործ ունի, ովքեր են իրականում «հեղափոխական» կոչեցյալները:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սպառնալիքներ է տեղացել դատական իշխանության ներկայացուցիչների հասցեին. Ռուբեն Մելիքյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք առաջիկայում …