Կիրակի , Օգոստոսի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / Ուժեղ, հայրենասեր, պետականամետ, թուրքին հաղթած, մեծ հոգու տեր, չմանրացող և անսահման ներողամիտ Գեներալն այսօր ինձ ասում է.Փաստաբան

Ուժեղ, հայրենասեր, պետականամետ, թուրքին հաղթած, մեծ հոգու տեր, չմանրացող և անսահման ներողամիտ Գեներալն այսօր ինձ ասում է.Փաստաբան

Ով ինչ ուզում է թող խոսի ու գրի՝ ժամանակը բոլորիս կդատի։

Ճակատագրի բերումով արդեն մոտ կես տարի է ինձ բախտ է վիճակվել ամեն օր մոտ երկու֊երեք ժամ անցկացնել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ։
Ժամանակը թռնում է աննկատ։ Շատ թեմաներ կա խոսելու, հիշելու, վերլուծելու։ Ոչինչ չեմ թաքցնում հերոսից, նա էլ իր հերթին անկեղծ է։ Ուժեղ, հայրենասեր, պետականամետ, թուրքին հաղթած, մեծ հոգու տեր, չմանրացող և անսահման ներողամիտ, այսօր ինձ ասում է՝
֊ Դուխդ չգցես, քեզ պինդ պահի՝ մի ջղայնացի իմ մասին վատը խոսողների բառերի ծնգլտոցից։ Մենք Հայրենիքում թշնամի չունենք։ Մենք ոչ մեկին ապացուցելու բան չունենք։ Հանգիստ եղիր, եթե նույնիսկ հիմա ոչինչ չանես, մեկ է պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի՝ սերունդներին հասանելի է դառնալու ճշմարտությունը։
֊ Գեներալ ջան, ճիշտ ես, բայց ես հույսս պատահականությունների վրա չեմ դնում և ամեն օր գրառումներ եմ կատարում։ Կարող է այսօր, վաղը չհրապարակեմ։ Կարող է իմ երեխաների և թոռների ժամանակ էլ գրառումներս մարդկանց համար անհասանելի լինեն, բայց խոմ նրանցից հետո մեկը հաստատ խիզախություն կունենա և ինձանից հետո խնամքով պահված նյութերի երկու օրինակներից մեկը կհրապարակի։Արսեն Մկրտչյան:
Արսեն Մկրտչյան

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բռնապետի խուճապը….

Հայաստանը «վարի է գնում», և դատելով ամենայնից՝ կործանարար այս պրոցեսն այլևս անկասելի է դարձել: Haynews.am-ի …